ԵՐԵՎԱՆ 22 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 408.31 դրամ +0,31 EUR - 429.75 դրամ +0,75 RUB - 7.83 դրամ +0,83 GBP - 496.42 դրամ +0,42
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Իրանում մեկնարկել են բանակի և ԻՀՊԿ օդային ուժերի մասնակցությամբ լայնամասշտաբ զորավարժությունները

Իրանի բանակն ու «Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը» համատեղ մասնագիտացված զորավարժություններ են սկսել օդուժի ներգրավմամբ:

Այս մասին հայտնում է «Մեհր» գործակալությունը՝ նշելով, որ երկրի կենտրոնական անապատային տարածքներում անցկացվող գործողություններն ստացել են «Վելայազի երկնքի պաշտպաններ 1400» խորագիրը:

Բանակայիններն ու ԻՀՊԿ ներկայացուցիչները զանգվածային օդային վարժություններ են իրականացնում, որոնց նպատակն է ամրապնդել մարտունակությունն ու պաշտպանունակությունը երկրի օդային տարածքը թշնամիներից պաշտպանելու համար:

Բրիգադային գեներալ Ղադեր Ռահիմզադեն, որը օդուժի «Խաթամ ալ-Անբիա» ավիաբազայի հրամանատարն է, հայտարարել է համատեղ լայնարձակ զորավարժությունների մեկնարկի մասին:

Նրա խոսքով՝ զորավարժություններին մասնակցող ստորաբաժանումները համատեղում են տարատեսակ մարտավարական գործողություններ և տեխնիկաներ՝ ուղղված տարբեր տեսակի սպառնալիքների դիմագրավելուն, հաղորդում է Tert.am-ը:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան
Արևոտ
Խոնավություն՝ 53%
Քամի՝ 0 կմ/ժ
21 C°
 
34°  21° 
01.07.2022
30°  20° 
02.07.2022
Հարցում

Կկարողանա՞ն արդյոք Ռուսաստանն ու Ուկրաինան մոտ ապագայում ճանապարհ հարթել դեպի խաղաղություն: