ԵՐԵՎԱՆ 22 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Մոսկվան կոչ է անում Երևանին և Բաքվին փոխանակել ռազմագերիներին և ականապատ դաշտերի քարտեզները. Զախարովա

Արցախի Հանրապետությունում ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը համապատասխան հետաքննություն է վարում Մարտակերտի շրջանում խաղաղ բնակչի մահվան դեպքի կապակցությամբ: Այս մասին այսօր հայտնել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ Եվրասիական կանանց III ֆորումի շրջանակներում մամուլի ասուլիսում, հայտնում է Panorama.am։

Զախարովային ուղղվել էր հետևյալ հարցը․ «Օրերս Լեռնային Ղարաբաղում, փաստորեն, ռուս խաղաղապահների աչքի առաջ, ադրբեջանցի դիպուկահարը կրակեց ու սպանեց իր այգում աշխատող քաղաքացիական անձին: Ինչպե՞ս է Ռուսաստանը ծրագրում Լեռնային Ղարաբաղի բնակչության անվտանգությունն ապահովող իր խաղաղապահ առաքելության շրջանակներում կոչ անել Ադրբեջանին՝ կատարել 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթները»:

«Հոկտեմբերի 9-ին Մարտակերտի շրջանում ադրբեջանական կողմից հրետակոծության հետևանքով մահացու վիրավորում է ստացել Մատաղիս գյուղի քաղաքացիական անձը: Մեր ցավակցությունն ենք հայտնում մահացածի ընտանիքին և ընկերներին: Ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը համապատասխան հետաքննություն է անցկացնում՝ երկու կողմերի ներկայացուցիչների ներգրավմամբ։

Իրենց պատասխանատվության ոլորտում միջադեպերը կանխելու ջանքերը համակարգելու համար ռուս խաղաղապահները շարունակական կապ են պահպանում Հայաստանի և Ադրբեջանի զինված ուժերի գլխավոր շտաբերի հետ», - ասել է Զախարովան:

Զախարովան ասել է, որ այս ողբերգական միջադեպը հաստատում է երեք երկրների ղեկավարների հայտարարությունների բոլոր դրույթների խստորեն պահպանման կարևորությունը:

«Մենք կոչ ենք անում երկու կողմերին՝ հնարավորինս շուտ վերացնել հումանիտար ոլորտում առկա փոխադարձ գրգռող հանգամանքները, փոխանակել ռազմագերիներին՝ «բոլորը բոլորի դիմաց» բանաձևով և ականապատ դաշտերի քարտեզները», - ընդգծել է Զախարովան:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 25%
    Քամի՝ 2,06 կմ/ժ
    22 C°
     
    29°  17° 
    26.04.2024
    29°  17° 
    27.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: