ԵՐԵՎԱՆ
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 28 129,86 դրամ ԱՐԾԱԹ - 369,12 դրամ ՊԼԱՏԻՆ - 15 277,1 դրամ

Վատ խաղաղությունը լավ պատերազմից լավ է. Պուտին

ԼՂ–ի շուրջ 52 000 փախստականներ վերադարձել են իրենց տները։ Այս մասին այսօր Անկախ պետությունների համագործակցության երկրների ղեկավարների խորհրդի առցանց նիստում ասաց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, հայտնում է Սպուտնիկ Արմենիան։
«Ռուսական խաղաղապահ ուժերը հանդես են գալիս որպես հրադադարի ռեժիմի պահպանման երաշխավոր, որոնց միջոցով նաև հումանիտար օգնություն է հասցվում, ականազերծման աշխատանքներ են իրականացվում, ընդ որում, ուզում եմ հատուկ ընդգծել, որ ականազերծվում են երկու կողմերի տարածքները` թե՛ Հայաստանի, թե՛ Ադրբեջանի։ Վերականգնվում են կենսապահովման համակարգերը, բնակչությանը ցուցաբերվում է բժշկական օգնություն»,– ասաց Պուտինը։
Խոսելով տարածաշրջանում խաղաղության վերականգնմանն ուղղված ջանքերի մասին` ՌԴ նախագահը հիշեցրեց ռուսական ասացվածքն այն մասին, որ վատ խաղաղությունը լավ պատերազմից լավ է։
ՌԴ նախագահը շեշտեց, որ ԱՊՀ–ի առանցքային դերը հենց խաղաղ համագործակցության համար պայմաններ ստեղծելն է` ի շահ անդամ երկրների զարգացման ու քաղաքացիների բարեկեցության։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան

Խոնավություն՝ %
Քամի՝ կմ/ժ
0 C°
 
16°  27° 
01.12.2021
17°  30° 
02.12.2021
Հարցում

Ի՞նչ եք կարծում, կխորանա՞ արդյոք Իրանի և Ադրբեջանի միջև լարվածությունը: