ԵՐԵՎԱՆ 13 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ՊԲ հրամանատարն այցելել է Արցախում վիրավորված զինծառայողներին

 

Հոկտեմբերի 14-ի սահմանային միջադեպի հետևանքով վիրավորված և Ստեփանակերտի կենտրոնական զինվորական հոսպիտալում բուժվող զինծառայողներին հոկտեմբերի 16-ին այցելել է ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-մայոր Կամո Վարդանյանը: Այս մասին հաղորդագրություն է տարածել Արցախի ՊՆ մամուլի ծառայությունը։

Բանակի հրամանատարը հետաքրքրվել է բուժման ընթացքով, շնորհակալություն հայտնել տղաներին ծառայության համար և մաղթել շուտափույթ ապաքինում:

Զինվորական բժիշկները հավաստիացրել են Արցախի ռազմական գերատեսչության ղեկավարին, որ վիրավորների ապաքինումը ընթանում է առանց բարդությունների և ժամանակ անց, նրանք հնարավորություն կունենան վերադառնալու իրենց ծառայողական պարտականություններին:
Հավելենք, որ գեներալ-մայոր Վարդանյանը, այցելել է նաև հակառակորդի կողմից թիրախավորված մարտական դիրք, տեղում գնահատել օպերատիվ-մարտավարական իրադրությունը և հետագա անելիքների վերաբերյալ հանձնարարականներ տվել համապատասխան պաշտոնատար անձանց:

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 72%
    Քամի՝ 0 կմ/ժ
    13 C°
     
    26°  16° 
    21.04.2024
    24°  14° 
    22.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: