ԵՐԵՎԱՆ 18 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Պուտինը խոսել է տարբեր ոլորտներում Հայաստանի հետ համագործակցության մասին

Kremlin.ru

Հայ-ռուսական ութերորդ միջտարածաշրջանային ֆորումի մասնակիցներին ուղղված իր ողջույնի խոսքում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը նշել է, որ երկու երկրների միջև հաստատվել է բովանդակալից երկխոսություն և արդյունավետ համագործակցություն տարբեր ուղղություններով։ Այս մասին գրում է Ria-ն։

«Ռուսաստանի և Հայաստանի միջև հարաբերությունները, որոնք հիմնված են բարեկամության և փոխադարձ հարգանքի դարավոր ավանդույթների վրա, կրում են իսկապես դաշնակցային բնույթ: Մեր պետությունների միջև առկա է էական քաղաքական երկխոսություն, արդյունավետ համագործակցություն տարբեր ոլորտներում: Հայ-ռուսական կապերի զարգացման գործում շատ էական դեր է խաղում միջտարածաշրջանային համագործակցությունը՝ հնարավորություն տալով իրականացնել փոխշահավետ նախագծեր տնտեսական, սոցիալական, ենթակառուցվածքային, հումանիտար և շատ այլ ոլորտներում»,- ասել Պուտինը, հայտնում է Panorama.am:

Պուտինը կարևորել է, որ համաժողովի շրջանակներում Հայաստանի և Ռուսաստանի պաշտոնատար անձինք, հասարակական կազմակերպությունները, գիտական, փորձագիտական և գործարար շրջանակները կարողանան փորձի փոխանակում կատարել, քննարկել երկկողմ օրակարգի հարցեր և նախանշել հետագա համատեղ աշխատանքի ուղիները:

«Հուսով եմ, որ համաժողովը կանցնի ստեղծագործական, կառուցողական ձևով, սկիզբ կդնի նոր նախաձեռնություններին, որոնք կնպաստեն ռուս-հայկական բեղմնավոր գործընկերության ամրապնդմանը, ինչպես նաև եվրասիական տարածքում ինտեգրացիոն գործընթացների խթանմանը»,-հավելել է Պուտինը՝ հաջողություն մաղթելով ֆորումի մասնակիցներին:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 34%
    Քամի՝ 0 կմ/ժ
    19 C°
     
    27°  15° 
    25.04.2024
    29°  17° 
    26.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: