ԵՐԵՎԱՆ 17 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հայ մրցավարները և տեսուչը նոր նշանակումներ են ստացել Եվրոպայում

Հայ մրցավարները և տեսուչը հոկտեմբերին նոր նշանակումներ են ստացել Եվրոպայում: 

Սոֆիկ Թորոսյանը, որպես գլխավոր մրցավար, և Լիանա Յաղմուրյանը, որպես գլխավոր մրցավարի օգնական, կսպասարկեն կանանց մինչև 19 տարեկանների Եվրոպայի առաջնության որակավորման փուլի B լիգայի երկրորդ խմբի՝ հոկտեմբերի 19-ից 27-ը Բուլղարիայում կայանալիք հանդիպումները:

Գլխավոր մրցավար Աշոտ Ղալթախչյանը և մրցավարի օգնական Խաչատուր Հովհաննիսյանը կսպասարկեն Եվրոպայի մինչև 17 տարեկանների առաջնության 6-րդ խմբի՝ հոկտեմբերի 19-ից 27-ը Ռումինիայում կայանալիք հանդիպումներին:

Արման Ալաբերքյանը կսպասարկի կանանց ֆուտզալի Եվրոպայի առաջնության 4-րդ խմբի՝ հոկտեմբերի 19-ից 24-ը Շվեդիայում կայանալիք հանդիպումները:

Գլխավոր մրցավար Հենրիկ Նալբանդյանը և մրցավարի օգնականներ Ատոմ Սևգուլյանն ու Սարգիս Հովհաննիսյանը կսպասարկեն ՈՒԵՖԱ-ի երիտասարդական լիգայի «Մինսկ»-«Դաուգավպիլս» հանդիպումը:

Գլխավոր մրցավար Արաքսյա Սարիբեկյանը, մրցավարի օգնականներ Լիանա և Քրիստինե Գրիգորյանները, ինչպես նաև Արտեմ Գասպարյանը, որպես չորրորդ պաշտոնյա, կսպասարկեն Կանանց Աշխարհի առաջնության ընտրական փուլի Բելառուս-Նիդերլանդներ հանդիպումը Մինսկում:

Մրցավարների տեսուչ Քնարիկ Գրիգորյանը ստացել է միանգամից 2 նշանակում՝

Հոկտեմբերի 21, Կանանց ԱԱ 2023 ընտրական փուլ, Ուկրաինա-Ֆարերյան կղզիներ

Հոկեմբերի 26, Կանանց ԱԱ 2023 ընտրական փուլ, Ղազախստան - Ֆրանսիա     

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 52%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    17 C°
     
    26°  16° 
    21.04.2024
    24°  14° 
    22.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: