ԵՐԵՎԱՆ 14 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ռուս խաղաղապահները ռադիո-ուսուցմանն ուղղված վարժանքներ են իրականացրել Ղարաբաղում

Ռուս խաղաղապահները Ռազմական կապի մասնագետի օրվան ընդառաջ համալիր մարզումներ են անցկացրել՝ ուղղված կառավարման համակարգի կազմակերպմանը Լեռնային Ղարաբաղում: Այս մասին հայտնում են ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունից: 

Ուսումնավարժանքներին ներգրավվել են բոլոր 27 դիտակետերը, որոնք տեղակայված են շփման գծի երկայնքով՝ Լաչինի միջանցում, Մարտունիի, Մարտակերտի և ԼՂ այլ շրջաններում:

Ռադիո-ուսուցմանն ուղղված վարժանքներն իրականացվել են պայմանական թիրախների ուղղությամբ: Գործնական պարապմունքի ընթացքում մասնագետները համալիր առաջադրանքներ են մշակել` օգտագործելով առկա կապի միջոցները և կազմակերպել են կայուն և ապահով հաղորդակցություններ` տարբեր կառավարման կետերի և այլ բաժանորդների միջև:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 26%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    14 C°
     
    16°   
    29.03.2024
    20°   
    30.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: