ԵՐԵՎԱՆ 18 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Արմեն Սարգսյանն ընդունել է ԵԽ նախարարների կոմիտեի ժողովրդավարության հարցերով զեկուցողների խմբի ղեկավար Մարթեն Էհնբերգի գլխավորած պատվիրակությանը

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի (ԵԽ) նախարարների կոմիտեի ժողովրդավարության հարցերով զեկուցողների խմբի ղեկավար, ԵԽ-ում Շվեդիայի մշտական ներկայացուցիչ, դեսպան Մարթեն Էհնբերգին և նրա գլխավորած պատվիրակությանը, որի կազմում են ԵԽ-ում Ֆրանսիայի, Ռուսաստանի, Շվեյցարիայի, Ֆինլանդիայի, Էստոնիայի, Անդորրայի, Իսլանդիայի դեսպանները և ԵԽ քարտուղարության ներկայացուցիչները:

«Մենք այստեղ ենք՝ հասկանալու, թե ինչպես են ընթանում ԵԽ-Հայաստան 2019-2022 թթ․ Գործողությունների ծրագրի կյանքի կոչման աշխատանքները»,- ասել է պատվիրակության ղեկավար Մարթեն Էհնբերգը՝ նշելով, որ այցը լավ հնարավորություն է իրավիճակին տեղում ծանոթանալու, քննարկումներ ունենալու և տեղեկատվություն ստանալու առումով:

Զրուցակիցներն անդրադարձել են Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների, օրենքի գերակայության ապահովման, մարդու իրավունքների պաշտպանության գործում Եվրոպայի խորհրդի կողմից տրամադրվող աջակցությանը: Երկրի զարգացման և ժողովրդավարության ամրապնդման համատեքստում նախագահ Սարգսյանը մասնավորապես կարևորել է հավասարակշռված կառավարման համակարգի առկայությունը, հակակշիռների ու զսպումների արդյունավետ մեխանիզմներ ունեցող սահմանադրության ընդունումը, որը կնպաստի ինչպես երկրի ժողովրդավարական առաջընթացին, այնպես էլ հնարավորություն կտա երկրի զարգացման տեսանկյունից լիարժեք և արդյունավետ ներգրավել սփյուռքի մարդկային ներուժը:

Նախագահ Սարգսյանն ու դեսպանները մտքեր են փոխանակել հետպատերազմյան իրավիճակի, մասնավորապես՝ մարդասիրական, սահմանային խնդիրների շուրջ: Նախագահ Սարգսյանը նշել է, որ Ադրբեջանը մինչ օրս շարունակում է անազատության մեջ պահել հայ ռազմագերիներին և քաղաքացիական անձանց, ինչը միջազգային հումանիտար իրավունքի կոպտագույն խախտում է:

Պատասխանելով դիվանագետների հարցերին՝ նախագահ Սարգսյանն իր դիտարկումներն է ներկայացրել Հայաստանի զարգացման ուղղությունների վերաբերյալ՝ ընդգծելով, որ Հայաստանի ապագան արդյունավետ կրթական համակարգի ստեղծումն ու գիտատեխնոլոգիական առաջընթացն են: Նա անդրադարձել է նաև հոկտեմբերի 23-ից 24-ը Դիլիջանում անցկացվելիք «Մտքերի հայկական գագաթնաժողով»-ին (որի հիմնական թեմաները նվիրված են լինելու գլոբալ և տարածաշրջանային աշխարհաքաղաքականությանը և նոր տեխնոլոգիաներին), ինչպես նաև գալիք տարի նախատեսվող՝ գիտության ու արվեստի միջազգային STARMUS 6-րդ փառատոնին:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 27%
    Քամի՝ 3,6 կմ/ժ
    18 C°
     
    25°  13° 
    24.04.2024
    28°  15° 
    25.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: