ԵՐԵՎԱՆ 11 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ադրբեջանի դեսպանությունը փորձել է խափանել Վաշինգտոնում արցախյան պատերազմի մասին պատմող ֆիլմի ցուցադրությունը

ԱՄՆ-ում Ադրբեջանի դեսպանությունը փորձել է խափանել վավերագրող կինոռեժիսոր, Բրիտանական թագավորական ծովային հետևակային նախկին հրամանատար Էմիլ Գեսսենի՝ արցախյան պատերազմի մասին պատմող վավերագրական՝ «45 օր - պայքար հանուն ազգի»,  ֆիլմի ցուցադրությունը Վաշինգտոնում, փոխանցում է Panorama.am-ը: 

Ադրբեջանի դեսպանությունը ցուցադրությունից առաջ զանգահարել է թատրոն՝ պնդելով, որ չեղարկեն միջոցառումը՝ նշելով, որ եթե չչեղարկեն, թատրոնի հեղինակությունը կտուժի։

Թատրոնը մերժել է դեսպանատան պահանջները, որից հետո Ադրբեջանի դեսպանատունը վճարել է թատրոնի դիմաց էկրանով բեռնատար մեքենայի կայանման համար երեք ժամ` փորձելով վարկաբեկել վավերագրական ֆիլմը: Բեռնատարի էկրանին գրված է եղել՝ «արդյոք ֆիլմը ցույց տալու է՝ ինչպես են հայերը հարձակվում ադրբեջանցի քաղաքացիների վրա»։

Ի պատասխան այս քայլի՝ ֆիլմի ռեժիսոր Գեսսենը թվիթերում գրել է․ «Շնորհակալություն, ձեր բեռնատարն այս երեկո մեր ցուցադրությանն ուղարկելու համար, ինչպես նաև թատրոնին ահաբեկելու փորձերի՝ ցուցադրությունը դադարեցնելու համար: Հաջորդ անգամ, մի վատնեք ձեր գումարը, ես ձեզ համար անվճար տոմսեր ունեմ, և ներսում շատ ավելի տաք է»։

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 66%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    10 C°
     
    27°  15° 
    20.04.2024
    26°  17° 
    21.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: