ԵՐԵՎԱՆ 20 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ՌԴ-ում հայտնաբերվել է կորոնավիրուսի «դելտա» շտամի նոր տարատեսակ՝ AY.4.2

Ռուսաստանում կորոնավիրուսի նոր մուտացիա են հայտնաբերել՝ դա «դելտա» շտամի AY.4.2 տարատեսակն է, որի եզակի դեպքեր են ի հայտ եկել։ Այդ մասին հայտարարել է «Ռոսպոտրեբնադզորի» Համաճարակաբանության կենտրոնական գիտահետազոտական ինստիտուտի Մարդու հիվանդությունների ախտորոշման նոր մեթոդների մշակման գիտական խմբի ղեկավար Կամիլ Խաֆիզովը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։

Մեծ Բրիտանիայի առողջապահության նախարար Սաջիդ Ջավիդը նախօրեին խոստովանել է, որ երկրում տարածվում է «դելտա» շտամի նոր տարատեսակը։ Ըստ բրիտանացի գիտնականների, նոր AY.4.2 տարատեսակը կարող է «դելտա» շտամից 10-15%-ով ավելի վարակիչ լինել։

«Որոշ դեպքերում վիրուսի նոր տարատեսակն անվանում են «դելտա պլյուս», սակայն այդպես էին անվանում նաև մեկ այլ տարբերակը, ուստի այժմ որոշակի խառնաշփոթ կա»,-ասել է Խաֆիզովը։

Ըստ նրա, AY.4.2 տարատեսակի լայն տարածման հավանականությունն աշխարհում և ՌԴ-ում բավականին բարձր է։ Որպես պայքարի միջոց նա նշել է պատվաստումը։

Խաֆիզովը հավաստիացրել է, որ Ռուսաստանում կիրառվող պատվաստանյութերը բավականին արդյունավետ են նաև AY.4.2 տարատեսակի դեմ։

«Նոր տարատեսակն այնքան արմատական չի տարբերվում, որպեսզի հարկ լինի փոխել հակամարմինների հետ կապի եղանակը։ Դատելով այն փաստից, որ մուտացիաները հենց S-սպիտակուցում են, ապա, հավանաբար, այն ավելի շատ կապված է հիվանդության վարակելիության, քան ընթացքի ծանրության հետ»,-ասել է նա։

Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 21%
    Քամի՝ 0 կմ/ժ
    20 C°
     
    25°  14° 
    24.04.2024
    28°  15° 
    25.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: