ԵՐԵՎԱՆ 17 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ռուս խաղաղապահները մեկ շաբաթում ապահովել են ավելի քան 200 ավտոմեքենայի և մոտ 1000 մարդու անվտանգ տեղաշարժը դեպի Լեռնային Ղարաբաղ

Ռուսական խաղաղապահ զորակազմի զինծառայողները բոլոր 27 դիտակետում շարունակում են շուրջօրյա վերահսկողություն իրականացնել՝ ապահովելով  մարդկանց և ավտոմեքենաների անվտանգ մուտքն ու ելքը Լեռնային Ղարաբաղ: Այս մասին տեղեկանում ենք ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունից

Վերջին մեկ շաբաթվա ընթացքում Լաչինի միջանցքով դեպի Լեռնային Ղարաբաղ և հակառակ ուղղություններով ռուս խաղապահներն ապահովել են ավելի քան 200 միավոր տարանցիկ տրանսպորտային միջոցի և շուրջ 1000 մարդու անվտանգ տեղաշարժը:

«Դիտակետի անձնակազմը հրադադարի ռեժիմի շուրջօրյա վերահսկողություն է իրականացնում: Զինծառայողներն ապահովում են տարանցիկ ավտոտրանսպորտի տեղաշարժն անցակետով: Հնարավոր սադրանքները կանխելու նպատակով ստուգման են ենթարկվում երկու ուղղությամբ երթևեկող բոլոր մեքենաները»,- ասել է ռուսական խաղաղապահ զորակազմի ներկայացուցիչ Եվգենի Միշինը:  


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 36%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    17 C°
     
    27°  16° 
    19.04.2024
    27°  16° 
    20.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: