ԵՐԵՎԱՆ 5 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցչին

Հոկտեմբերի 22-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ) նորանշանակ ներկայացուցիչ Քրիստին Վայգանդին՝ հավատարմագրման նամակը հանձնելու կապակցությամբ։ Այս մասին հաղորդում է ՀՀ ԱԳՆ-ն:

ՀՀ ԱԳ նախարարն արժևորել է Հայաստանում ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի՝ անցած 27 տարիների գործունեությունը՝ ուղղված երեխաների իրավունքների պաշտպանությանը: Առանձնահատուկ կարևորվել է կազմակերպության կողմից երեխաների առողջության և կրթության բարելավմանն ուղղված տարբեր ծրագրերի և նախաձեռնությունների իրականացումը:

Զրուցակիցներն անդրադարձ են կատարել ՅՈՒՆԻՍԵՖ-ի՝ ՀՀ-ի համար նախատեսված 2021-2025 թվականների ծրագրային փաստաթղթին, որը հանդիսանում է սոցիալական ծառայությունների, կրթության, առողջապահության և երեխաների իրավունքների ոլորտներում բավարար առաջընթաց գրանցելուն միտված համապարփակ շրջանակ։

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև անցած տարվա ադրբեջանաթուրքական ագրեսիայի հումանիտար հետևաքները: Նախարար Միրզոյանն ընդգծել է հակամարտությունից տուժած երեխաների անվտանգության, կրթության և այլ իրավունքների ապահովման գործում ՅՈՒՆԻՍԵՖ-ի առավել ակտիվ ներգրավվածության անհրաժեշտությունը։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 93%
    Քամի՝ 4,12 կմ/ժ
    6 C°
     
    12°   
    20.03.2024
    14°   
    21.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: