ԵՐԵՎԱՆ 6 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հայաստանը նվեր կստանա «Մոդեռնա»-ի 620 հազար 400 դեղաչափ պատվաստանյութ

aa.com.tr

Հայաստանը նվեր կստանա «Մոդեռնա» ընկերության 620 հազար 400 դեղաչափ «Սպայկվաքս» պատվաստանյութ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:

«Երեկ ստորագրել ենք Հայաստանի Հանրապետության, Նորվեգիայի Թագավորության և «Մոդեռնա» ընկերության միջև եռակողմ պայմանագիր: Շնորհակալություն Նորվեգիայի Թագավորությանը և «Մոդեռնա» ընկերությանը՝ համավարակը հաղթահարելուն ուղղված ջանքերի համար»,-նշել է նախարարը:

Նոր խմբաքանակը փոխադրելու հարցում կաջակցի Եվրոպական հանձնաժողովի մարդասիրական օգնության և քաղաքացիական պաշտպանության հարցերով գլխավոր վարչությունը:

Հոկտեմբերի սկզբին Հայաստանը ստացել էր «Մոդեռնա»-ի 50 հազար դեղաչափ պատվաստանյութ: Այն Հայաստանին էր փոխանցել Լիտվան:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 93%
    Քամի՝ 4,12 կմ/ժ
    6 C°
     
    12°   
    20.03.2024
    14°   
    21.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: