ԵՐԵՎԱՆ 5 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Վանա լճի մակարդակի նվազումը վտանգում է լճի էկոհամակարգը

Վանա լճի մակարդակը շարունակում է նվազել երաշտային եղանակի պատճառով։ Լճում հազարավոր տարիների ընթացքում ձևավորված մեծ կորալային գոյացությունները, որոնք կարելի էր տեսնել միայն սուզվելիս, այժմ արդեն հայտնվել են ջրի մակերեսին, փոխանցում է Ermenihaber-ը:

Ըստ Վանի «Յուզունջու Յըլ» համալսարանի ակվակուլտուրայի ֆակուլտետի դասախոս Մուստաֆա Աքուշի պնդման՝ տիեզերքից արված լուսանկարներում երևում է, որ Վանա լճի տեսքը փոխվում է։

«Վանա լճի 2019 և 2021 թվականներին արված լուսանկարներում մեծ տարբերություններ են առկա։ Թվում է` լճի ձևը մասնակի փոխվում է։ 2019 թվականին այն հատվածները, որոնք ջրի տակ էին, այսօր ափ են դուրս եկել»,-նշել է Աքուշը։ Նա նաև նշել է, որ լճի ջրի մակարդակի նվազումը վտանգ է ստեղծում նաև աշխարհում միայն Վանա լճում ապրող տառեխի համար։

«Վանա լճում ապրող տառեխները բազմացման շրջանում ամեն տարի «գաղթում են» հոսող ջրեր։ Այժմ այն կետերում, որտեղից ջուրը ետ է  քաշվել, բազմացման շրջանում տառեխները սպասում են մոտ երկու շաբաթ։ Տառեխների համար սպասելու հարմար վայրերում ջուրը ցամաքել է։ Հույս ունեմ՝ անձրևի և ձյան տեղումների հետ միասին լճի մակարդակը կրկին կբարձրանա և գալիք ապրիլ ամսին սկսվելիք «բազմացման գաղթի» ժամանակ այդ տարածքները կրկին ջրի տակ կլինեն»,-շեշտել է մասնագետը։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 93%
    Քամի՝ 0 կմ/ժ
    5 C°
     
    12°   
    20.03.2024
    14°   
    21.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: