ԵՐԵՎԱՆ
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 27 904,28 դրամ ԱՐԾԱԹ - 352,84 դրամ ՊԼԱՏԻՆ - 14 839,76 դրամ

Արտակ Բեգլարյանը համագործակցության ծրագրեր է քննարկել ԱՄՆ կոնգրեսական Դեյվիդ Վալադաոյի հետ

Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանը հոկտեմբերի 23-ին Հենֆորդում հանդիպել է ԱՄՆ կոնգրեսական Դեյվիդ Վալադաոյի հետ: Այս մասին տեղեկացնում է Արցախի պետական նախարարի աշխատակազմը:

Արտակ Բեգլարյանը, շնորհակալություն հայտնելով կոնգրեսականին Արցախի ժողովրդին ցուցաբերվող շարունակական աջակցության համար, ներկայացրել է Արցախում տիրող իրավիճակը և մարդասիրական ու քաղաքական մարտահրավերները: Պետնախարարն ընդգծել է, որ հատկապես պատերազմի մարդասիրական հետևանքների վերացման ու Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի վերջնական իրացման գործում անհրաժեշտ է լայն միջազգային աջակցություն:

Դեյվիդ Վալադաոն վերահաստատել է իր աջակցությունը Արցախի ժողովրդի իրավունքների ու ազատությունների պաշտպանությանը: Կողմերը մտքեր են փոխանակել առկա հիմնախնդիրների լուծման գործում ԱՄՆ կոնգրեսականների հնարավոր ներգրավվածության շուրջ:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան

Խոնավություն՝ %
Քամի՝ կմ/ժ
0 C°
 
16°  27° 
09.12.2021
17°  30° 
10.12.2021
Հարցում

Ի՞նչ եք կարծում, կխորանա՞ արդյոք Իրանի և Ադրբեջանի միջև լարվածությունը: