ԵՐԵՎԱՆ 12 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Արցախում հայկական հուշարձանների մասին միջազգային գիտաժողով կանցկացվի

2022-ի մարտին Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում կայանալու է միջազգային գիտաժողով, որի ընթացքում քննարկվելու են Ադրբեջանի կողմից հայկական հուշարձանների աղվանացման փորձերը, հերքվելու են ադրբեջանական թեզերը։ Այս մասին Ստեփանակերտում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է Արցախի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Լուսինե Ղարախանյանը, հայտնում է Սպուտնիկ Արմենիան

«Ես շատ ուրախ եմ, որ գոնե ակադեմիական շրջանակներում ադրբեջանիցների՝ մեր հուշարձաններն աղվանական համարելու հոխորտանքները չեն լեգիտիմացվում։ Այս գիտաժողովը ևս մի հաղորդագրություն կլինի աշխարհին, որ չի կարելի նենգափոխել այն, ինչի ծագումը հայտնի է», - ասել է նախարարը։

Արցախի ԿԳՄՍ նախարարի համոզմամբ՝ այս գիտաժողովը մեկընդմիշտ վերջ կդնի հակառակորդ պետության՝ ամեն հայկական հուշարձանն աղվանացնելու թեզերին։

«Մենք մեր կողմից գոնե Սամվել Կարապետյանի (հայտնի հուշարձանագետ, մահացել է 2020-ին, ծավալուն աշխատություններ ունի հայկական հուշարձանների և դրանց ոչնչացման վերաբերյալ - խմբ․) թողածը պետք է տարածենք և հանրահռչակենք և այդպես հակադարձենք Ադրբեջանին։ Գուցե հետպատերազմական շոկն է, որ մեր պատմաբանները արագ չեն լծվել այդ հակադարձման գործին։ Բայց մենք մեր գործն անում ենք», - ասել է նախարարը։

Գիտաժողովի նախապատրաստական աշխատանքներն արդեն սկսված են։ Ղարախանյանի խոսքով՝ հրավիրվելու են մասնագետներ աշխարհի տարբեր երկրներից։

Տիկին նախարարը նշել է նաև, որ սպասվում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի այցը Լեռնային Ղարաբաղ՝ թե՛ հայկական, թե՛ ադրբեջանական վերահսկղության տարածքներ։ Այցը ծրագրված էր դեռևս 2020-ի նոյեմբերի 21-ին, սակայն հետաձգվել է։ Հայկական իշխանությունները Արցախի ԿԳՄՍ-ին փոխանցել են տեղեկությունը, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ն հաստատել է ԼՂ այցելելու իր մտադրությունը։

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 41%
    Քամի՝ 2,06 կմ/ժ
    13 C°
     
    27°  16° 
    19.04.2024
    27°  16° 
    20.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: