ԵՐԵՎԱՆ 16 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Իրանական բեռնատարներից վճարների գանձումը դեմ է եռակողմ համաձայնությանը. Հայաստանում Իրանի դեսպան

Medialab.am

Հայաստանում ԻԻՀ դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրին հայտարարել է, որ ըստ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի եռակողմ հրադադարի համաձայնագրի՝ տարանցիկ ճանապարհը պետք է ունենար իր նախկին կարգավիճակը մինչև նոր ճանապարհի ավարտը: Նա նշել է. «Ցավոք, մենք տեսանք, որ ադրբեջանական կողմն իրանական բեռնատարներից վճար էր գանձում»: Այս մասին ասել է դեսպանը Tasnim լրատվական գործակալությանը տված հարցազրույցում, գրում է Pars Today-ը։

Աբբաս Բադախշան Զոհուրին, նշելով, որ Իրանի անկախության օրվանից Իրան-Հայաստան հարաբերությունները լավ են և ամենաբարձր մակարդակի վրա, և չնայած տարբեր կառավարությունների վերելքներին ու վայրէջքներին, դրանք միշտ  դրական են եղել, հավելել է. «Մենք Հայաստանի հետ ունենք մի քանի հազար տարվա երկար պատմություն, և հայ հայրենակիցների առկայության շնորհիվ այդ հարաբերություններն ավելի ամուր են։ Այնուամենայնիվ, երկու երկրների միջև լավ քաղաքական հարաբերություններին զուգահեռ, մենք տնտեսական հարթությունում չենք ունեցել ցանկալի արդյունքներ, ինչպես պետք է ունենայինք»:

Հարավ-հյուսիս տարանցիկ ճանապարհին մասին նա նշել է, որ իրենք ունեն Հնդկական օվկիանոսի ճանապարհը դեպի Չաբահար և Պարսից ծոց, այնուհետև երկաթուղային ճանապարհ դեպի Ջոլֆա-Հայաստան-Վրաստան և Սև ծով, որը անվտանգ և շատ հարմար երթուղի է առևտրի համար, և այս ճանապարհին գտնվող երկրները կարող են  օգտվել դրա առավելություններից:

«Տրանսպորտային երթուղու մի մասը կապված է Սիսիանի ճանապարհի հետ, որը 60 կմ երկարություն ունի և գտնվում է Հայաստանի հարավում՝ Սյունիքի մարզում: Ձեռնարկվող միջոցառումների արդյունքում, այս ճանապարհը կարճացնում է նախորդ ճանապարհը: ՀՀ կառավարությունը վերականգում է այս ճանապարհը և Իրանն, ամենայն հավանականությամբ, կմասնակցի  կառուցման աշխատանքներին: Հաշվի առնելով, որ ճանապարհաշինության, թունելների և կամուրջների կառուցման ոլորտում Իրանի հնարավորությունները տեսանելի չեն հարակից շատ երկրներում, այս առնչությամբ Իրանի մասնակցության շուրջ բանակցությունները շարունակվում են»,-ասել է դեսպանը։

Բադախշան Զոհուրին հարավ-հյուսիս տարանցիկ ճանապարհի խնդիրների մասին ասել է, որ այս ճանապարհի մի մասը գտնվում է Գորիսի տարածաշրջանում՝ 21 կմ երկարությամբ, որի երկու հատվածը նախկին խորհրդային քարտեզների համաձայն գտնվում են Ադրբեջանի տարածքում:

«Ըստ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև  բանակցությունների, այս ճանապարհը պետք է գործեր նախկին կարգավիճակով, մինչև նոր ճանապարհի ավարտը: Սակայն ցավոք, որոշ ժամանակ առաջ ադրբեջանական կողմը ճանապարհը սկզբում փակեց երկու օրով,  իսկ այն բացելուց հետո, իրանի բեռնատարներից վճարներ են գանձվում»,-ասել է դեսպանը։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 27%
    Քամի՝ 0 կմ/ժ
    16 C°
     
    20°  10° 
    30.03.2024
    20°  10° 
    31.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: