ԵՐԵՎԱՆ
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 27 904,28 դրամ ԱՐԾԱԹ - 352,84 դրամ ՊԼԱՏԻՆ - 14 839,76 դրամ

Իրանն Իսրայելին նախազգուշացրել է «ջախջախիչ պատասխանի» վերաբերյալ

Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Շամխանին հայտարարել է, որ Իսրայելի ռեժիմը պետք է կենտրոնանա տասնյակ հազարավոր միլիարդ դոլարների ֆինանսավորման վրա՝ վերականգնելու այն վնասը, որը կարող է պատճառել Իրանի ցնցող պատասխանը, փոխանցում է ԻՌՆԱ գործակալությունը: 

Շամխանին այդ մասին հայտարարել է թվիթերում՝ արձագանքելով այն լուրերին, թե Իսրայելի ռեժիմը միջոցներ է հատկացրել Իրանի դեմ ռազմական գործողությունների համար։ Ըստ իսրայելական լրատվամիջոցների՝ Իսրայելը մտադիր էմոտ 1,5 միլիարդ դոլար հատկացնել իր զինված ուժերին` Իրանի միջուկային օբյեկտների դեմ հնարավոր հարվածների նախապատրաստելու համար:

«Իրանի դեմ ոճրագործություններին 1,5 միլիարդ դոլար բյուջե հատկացնելու փոխարեն, սիոնիստական ռեժիմը պետք է կենտրոնանա տասնյակ հազարավոր միլիարդ դոլարների ֆինանսավորման վրա՝ վերականգնելու այն վնասը, որը կպատճառվի Իրանի ցնցող պատասխանից», - ասվում է նրա թվիթերյան գրառման մեջ:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան

Խոնավություն՝ %
Քամի՝ կմ/ժ
0 C°
 
16°  27° 
09.12.2021
17°  30° 
10.12.2021
Հարցում

Ի՞նչ եք կարծում, կխորանա՞ արդյոք Իրանի և Ադրբեջանի միջև լարվածությունը: