ԵՐԵՎԱՆ 13 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Լիբանանի նախագահը Հայ կաթողիկե եկեղեցու պատրիարքի հետ քննարկել է երկրի ներքին վիճակը

Լիբանանի Հանրապետության նախագահ Միշել Աունը Բաաբդա պալատում ընդունել է Հայ կաթողիկե եկեղեցու պատրիարք Ռաֆայել արքեպիսկոպոս Մինասյանին՝ նրա հետ քննարկելով Լիբանանի ներքին իրավիճակը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին հայտնում է Լիբանանի ազգային լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով Լիբանանի նախագահի մամուլի ծառայության հաղորդագրությունը:

Ըստ աղբյուրի՝ նախագահական նստավայր կատարած շնորհակալական այցի ընթացքում Ռաֆայել Պետրոս ԻԱ Մինասյանին ուղեկցել է եպիսկոպոսների և հոգևոր հայրերի պատվիրակությունը:

Նախագահ Աունը շնորհավորել է Հայ կաթողիկե եկեղեցու պատրիարքին երդմնակալության կապակցությամբ՝ մաղթելով նրան հաջողություններ եկեղեցական նոր պարտականությունների կատարման գործում:

Զրույցի ընթացքում նախագահ Աունն արձանագրել է, որ վերջին շրջանի անվտանգության միջադեպերի արձագանքները դադարել են, և ընդգծել, որ չնայած երկրում ընդհանուր մթնոլորտի պարբերական խախտումներին՝ վերադարձ Լիբանանի քաղաքացիական պատերազմին չի լինելու:

Լիբանանի նախագահը նաև շեշտել է առաջիկա խորհրդարանական ընտրությունների գործընթացը հեշտացնելու նպատակով մեգակենտրոնի ստեղծման անհրաժեշտությունը՝ հաշվի առնելով ներկա ֆինանսական դժվարությունները, «որոնք կարող են շատերին խանգարել հասնելու իրենց ընտրատեղամասերը»: Իսկ դա իր հերթին կհանգեցնի ընտրողների ցածր մասնակցության:

Անդրադառնալով 2020 թ. օգոստոսի 4-ին Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած պայթյունի հետաքննության ընթացքին՝ նախագահը ընդգծել է այդ առումով դատական համակարգի անկախության և քաղաքական գործիչների կողմից հետաքննությանը չմիջամտելու անհրաժեշտությունը:

Իր հերթին պատրիարք Մինասյանը շնորհակալություն է հայտնել նախագահ Աունին իր բարի ժեստի համար՝ հույս հայտնելով, որ Աստված կօգնի իրեն իրականացնելու պարտականությունները, միավորելու մարդկանց սրտերը և արթնացնելու պաշտոնյաների խիղճը՝ Լիբանանը «ապահով ափ» դուրս բերելու համար:

Արքեպիսկոպոսը նաև ընդգծել է, որ Լիբանանի հայ կաթողիկեների համայնքը միշտ պատրաստ է ծառայելու իր երկրին՝ հանուն ժողովրդի միավորման և պետություն կառուցման:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 54%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    13 C°
     
    26°  16° 
    21.04.2024
    24°  15° 
    22.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: