ԵՐԵՎԱՆ 9 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Տվյալներ, որ «Դելտա» շտամի նոր տեսակը՝ AY.4.2 –ը, հիվանդության ավելի ծանր ընթացք է առաջացնում, գոյություն չունեն. Ռոսպոտրեբնադզոր

Yonatan Sindel/Flash90

Տվյալներ, որ կորոնավիրուսի «Դելտա» շտամի նոր տեսակը՝ AY.4.2 –ը, հիվանդության ավելի ծանր ընթացք է առաջացնում, կամ որ այն դիմացկուն է հակամարմինների նկատմամբ, գոյություն չունեն։ ՌԻԱ Նովոստիի հետ զրույցում այս մասին ասել է Ռոսպոտրեբնադզորի համաճարակաբանության կենտրոնի Մարդու հիվանդությունների ախտորոշման նոր մեթոդների մշակման գիտական խմբի ղեկավար Կամիլ Խաֆիզովը, փոխանցում է Սպուտնիկ Արմենիան

Ավելի վաղ բրիտանական առողջապահական գործակալությունը (UK Health Security Agency, UKBA) հայտնել էր, որ AY.4.2 նոր տարբերակը կարող է տարբերվել «Դելտայի» համեմատ տարածման ավելի բարձր տեմպերով: Երեկ հայտնի է դարձել Մոսկվայում ու Մերձմոսկվայում նոր տեսակով վարակման երեք դեպքի մասին:

«Տվյալներ այն մասին, որ նոր վիրուսը հիվանդության ավելի ծանր ընթացք է առաջացնում, կամ որ այն հակամարմինների գործողության դեմ դիմացկուն է, դեռ չկան։ Մեծ Բրիտանիայի առողջապահական մարմինները հրապարակել են նախնական վերլուծության արդյունքները, ու դրանք վստահելի ապացույցներ չեն ներկայացնում, որ VUI-21OCT-01-ի ու սկզբնական «Դելտայի» միջև հոսպիտալացման կամ մահվան ռիսկերի տարբերություն կա», - ասել է Խաֆիզովը:

Նա պարզաբանել է, որ այս վերլուծությունը չի արվել արդյունքների վրա ազդող առանցքային այնպիսի գործոնների վրա, ինչպիսիք են տարիքն ու պատվաստման առկայությունը, ուստի արդյունքները պետք է զգուշությամբ մեկնաբանվեն:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 76%
    Քամի՝ 2,06 կմ/ժ
    7 C°
     
    25°  14° 
    17.04.2024
    27°  15° 
    18.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: