ԵՐԵՎԱՆ 20 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Գերմանիայի նախագահը Մերկելին խնդրել է մնալ կանցլերի պաշտոնում մինչև նախարարների կաբինետի ձևավորումը

© AP Photo/Kerstin Joensson

Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը, համաձայն Գերմանիայի Սահմանադրության, կանցլեր Անգելա Մերկելին խնդրել է կատարել իր պարտականությունները մինչև խորհրդարանական ընտրություններից հետո նոր կառավարության ձևավորումը։ Այս մասին երեքշաբթի հայտնել է պետության ղեկավարի մամուլի ծառայությունը, փոխանցում է «ՏԱՍՍ»-ը:

«Այս խնդրանքը բխում է հիմնական օրենքի 69-րդ կետի երրորդ պարբերությանը համապատասխան՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ այսօր անցկացվում է 20-րդ գումարման Բունդեսթագի հիմնադիր համագումարը»,- ասված է հաղորդագրության մեջ։

Խորհրդարանի հիմնադիր ժողովի օրը ավարտվում են կանցլերի և նախարարների լիազորությունները։ Եթե ​​մինչ այդ պահը նոր կաբինետը դեռ ձևավորված չլինի, իսկ ներկայումս հենց այդպիսի վիճակ է Գերմանիայում, ապա ներկայիս կառավարությունն իր լիազորությունների ժամկետն ավարտելու է միայն ֆորմալ առումով, բայց առանց սահմանափակումների շարունակելու է կատարել բոլոր պարտականությունները։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 35%
    Քամի՝ 2,06 կմ/ժ
    20 C°
     
    26°  15° 
    20.04.2024
    26°  16° 
    21.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: