ԵՐԵՎԱՆ 16 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 455 դրամ -3,98 EUR - 486 դրամ +0,26 RUB - 7 դրամ -0,81 GBP - 573 դրամ +0,01
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ճապոնացիները բողոքի ցույց են անում արքայադուստր Մակոյի՝ հասարակ մարդու հետ ամուսնության դեմ

REUTERS

Ճապոնացիները դուրս են եկել Տոկիոյի փողոցներ՝ բողոքելու արքայադուստր Մակոյի և ծագումով ճապոնացի, ամերիկացի Կեյ Կոմուրոյի ամուսնության դեմ։ Այս մասին հայտնում է Metro պարբերականը։ Ճապոնիայի միապետության ապագայով մտահոգված քաղաքացիները դուրս են եկել «Ո՞վ է վճարելու իրենց կյանքի համար Նյու Յորքում» և «Ճապոնիան իրավական պետություն է» պաստառներով։

«Այսօր տասնյակ մարդիկ դուրս են եկել փողոց։ Մենք ուզում ենք ճշմարտությունն ասել, թե որքան տհաճ է այս ամուսնությունը հասարակության համար։ Ես չեմ ցանկանում, որ կայսերական ընտանիքը ներգրավված լինի որևէ հանցագործության մեջ»,- ասել է ցուցարարներից մեկը։

Արքայադուստր Մակոն հասարակ քաղաքացի Կեյ Կոմուրոյի հետ պաշտոնապես ամուսնացել է հոկտեմբերի 26-ին: Նրանց հարսանիքն ի սկզբանե նախատեսված էր 2018 թվականին, սակայն հետաձգվել է։ Հարսանիքից հետո նախատեսվում է, որ նորապսակները կմեկնեն ԱՄՆ-ը, իսկ արքայադուստրը կհրաժարվի կայսերական ընտանիքի անդամի կարգավիճակից։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան
Ամպամած
Խոնավություն՝ 45%
Քամի՝ 4,63 կմ/ժ
16 C°
 
18°  10° 
24.05.2022
20°   
25.05.2022
Հարցում

Կկարողանա՞ն արդյոք Ռուսաստանն ու Ուկրաինան մոտ ապագայում ճանապարհ հարթել դեպի խաղաղություն: