ԵՐԵՎԱՆ 5 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Դավիթ Տոնոյանին մինչ օրս արգելվում է տեսակցել և հեռախոսազրույցներ ունենալ քննչական մեկուսարանում

Նախաքննական մարմինը մինչ օրս ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանին արգելում է տեսակցել և հեռախոսազրույցներ ունենալ քննչական մեկուսարանում: Այս մասին Sputnik Արմենիային  է հայտնել փաստաբան Սերգեյ Հովհաննիսյանը։

Այդ սահմանափակումները տարածվում են նաև Տոնոյանի բարեկամների և հարազատների վրա։ Փաստաբանն ընդգծել է` սահմանափակումները դրված են եղել դեռևս քննության սկզբնական փուլից։ Այդ որոշումը պաշտպանների կողմից չի բողոքարկվել, որպեսզի չմեկնաբանվի որպես քննությանը խոչընդոտելու միջոց։ Այդ հարցը քննարկվել է նաև Դավիթ Տոնոյանի հետ, և նա նույնպես իր հավանությունն է տվել։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը նույնպես դադարեցրել է Տոնոյանի դեմ հարուցված քրեական գործով փորձաքննությունները: Դադարեցվել են զինամթերքի ապրանքագիտական և պայթյունատեխնիկական փորձաքննությունները, որոնց գնումը քրեական հետապնդման պատճառ է դարձել:

Պաշտպանական կողմը հրթիռների պիտանելիության փորձաքննության հետ կապված ընդգծեց, որ այն նշանակված էր դեռևս հուլիս ամսին, սակայն այդ որոշումը թողնվել է անկատար, ինչի պատճառն իրենց համար անհայտ է։

«Միջնորդություն ենք ներկայացրել քննիչին պարզաբանում ստանալու համար, որպեսզի հասկանանք, թե ինչ ծանրակշիռ փաստերի հիման վրա է նման որոշում կայացվել։ Պատասխան դեռ չենք ստացել»,– նշել է Հովհաննիսյանը և հավելել` իրենք պահանջում են, որպեսզի փորձաքննությունն ամբողջական լինի։

Նա ընդգծել է, որ փորձաքննությունից դուրս են մնացել ամենաէական հարցերը և դրա մեջ ներառվել են միայն տեխնիկական հարցեր։

Խոսելով խափանման միջոցի մասին` Հովհաննիսյանը նշել է, որ իրենք Վերաքննիչ դատարանից հիմնազուրկ որոշում են ստացել, որը կբողոքարկեն Վճռաբեկ դատարանում։ Փաստաբանն ընդգծել է, որ վարույթն իրականացնող մարմնի կողմից կա նաև մի քանի գործողություն, որոնք բողոքարկվել են։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 56%
    Քամի՝ 2,06 կմ/ժ
    4 C°
     
    21°  10° 
    30.03.2024
    19°   
    31.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: