ԵՐԵՎԱՆ
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 28 158,43 դրամ ԱՐԾԱԹ - 353,67 դրամ ՊԼԱՏԻՆ - 14 754,82 դրամ

Մեզ ասացին` Սյունիքի Փելա սար կոչվող տարածքում ռուսական դիրքն է միայն հանվել. Օհանյան

ԶՈւ ԳՇ պետի առաջին տեղակալ Կամո Քոչունցը և ԱԱԾ սահմանապահ զորքերի հրամանատար Արման Մարալչյանը վստահեցրել են, որ Սյունիքի մարզի Փելա սար կոչվող տարածքում դիրքային փոփոխություն տեղի չի ունեցել։ ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը, փոխանցում է Սպուտնիկ Արմենիան

Նշենք, որ քիչ առաջ ավարտվել է սահմանին տիրող իրավիճակի, ինչպես նաև սահմանազատման թեմայով ԱԺ–ում կազմակերպված փակ քննարկումը, որին ներկա են եղել Կամո Քոչունցը և Արման Մարալչյանը։

«Իրենք ասում են, որ դիրքերի որևէ փոփոխություն տեղի չի ունեցել։ Նրանց խոսքով` Փելա սարի տարածքում Հայաստանի և Ադրբեջանի հենակետերի միջև եղել է Ռուսաստանի հենակետը։ Սակայն ռուսական կողմի որոշմամբ` ռուսական հենակետը հանվել է»,–ասաց Օհանյանը։

Նրա խոսքով` այս դեպքում լավ կլինի խորհրդարանական վերահսկողության ներքո գնալ և տեղում տեսնել, ճշտել ամեն ինչ։

Հիշեցնենք, որ նախորդ շաբաթ լուրեր էին շրջանառվում, թե Կապանի Փելա սարը հանձնել են Ադրբեջանին։ 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան

Խոնավություն՝ %
Քամի՝ կմ/ժ
0 C°
 
16°  27° 
10.12.2021
17°  30° 
11.12.2021
Հարցում

Ի՞նչ եք կարծում, կխորանա՞ արդյոք Իրանի և Ադրբեջանի միջև լարվածությունը: