ԵՐԵՎԱՆ
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 28 158,43 դրամ ԱՐԾԱԹ - 353,67 դրամ ՊԼԱՏԻՆ - 14 754,82 դրամ

Ամստերդամի վերաքննիչ դատարանը որոշում է կայացրել Ուկրաինային վերադարձնել սկյութական ոսկու հավաքածուն

Ամստերդամի վերաքննիչ դատարանը սկյութական ոսկու հավաքածուն համարել է ուկրաինական սեփականություն։ Այս մասին հայտնում է Panorama.am-ը՝ հղում կատարելով ՌԻԱ Նովոստի-ին: 

Նախագահող դատավորն ասել է, որ չնայած դրանք ծագում են Ղրիմից, բայց Ուկրաինայի ժառանգության մի մասն են այն բանից հետո, երբ այն անկախացավ 1991 թվականին։

Ղրիմի չորս թանգարաններից սկյութական ոսկու հավաքածուն, մոտ 2 հազար արտեֆակտ, վերցվել է 2014 թվականի փետրվարի սկզբին՝ Ամստերդամի Allard Pearson թանգարանում ցուցադրության համար, նույնիսկ նախքան Ղրիմի միացումը Ռուսաստանին: 2014 թվականի օգոստոսին Նիդեռլանդների թանգարաններից մեկը որոշել էր ցուցանմուշները չփոխանցել ոչ Ուկրաինային, ոչ Ղրիմին՝ մինչև իրավասու դատավորի որոշումը կամ կողմերի համաձայնությունը։

2016 թվականի դեկտեմբերի 14-ին Ամստերդամի շրջանային դատարանը որոշում էր կայացրել, որ հավաքածուն պետք է տեղափոխվի Կիև, Ղրիմի կողմը բողոքարկել էր որոշումը։

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան

Խոնավություն՝ %
Քամի՝ կմ/ժ
0 C°
 
16°  27° 
10.12.2021
17°  30° 
11.12.2021
Հարցում

Ի՞նչ եք կարծում, կխորանա՞ արդյոք Իրանի և Ադրբեջանի միջև լարվածությունը: