ԵՐԵՎԱՆ 16 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Սենատը Ջեֆ Ֆլեյքին հաստատեց Թուրքիայում ԱՄՆ-ի նոր դեսպան

Reuters

ԱՄՆ-ի Կոնգրեսի Սենատը լրիվ կազմով հոկտեմբերի 26-ին Ջեֆ Ֆլեյքին հաստատեց Թուրքիայում ԱՄՆ-ի դեսպան: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է պալատի մամուլի ծառայությունը:

ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենի կողմից առաջադրված թեկնածությունը հաստատվել Է միաձայն: Ֆլեյքն անցյալում ինքն Է եղել սենատոր և 2013-ից մինչև 2019 թվականը վերին պալատում ներկայացրել Է Արիզոնայի նահանգը: Մինչ այդ, 2001 թվականից, նա նաև ընտրվել Է ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում: Բացի դրանից, Սենատը հոկտեմբերի 26-ին Սինդի Մակքեյնին՝ 2018 թվականին մահացած հանրապետական սենատոր Ջոն Մակքեյնի այրուն, հաստատել Է ՄԱԿ-ի Պարենավորման և գյուղատնտեսական կազմակերպությանը կից ԱՄՆ-ի ներկայացուցչի պաշտոնում:

Հոկտեմբերի 21-ին Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը քննադատել Է ԱՄՆ-ի, Գերմանիայի, Դանիայի, Ֆինլանդիայի, Ֆրանսիայի, Նիդեռլանդների, Շվեդիայի, Կանադայի, Նորվեգիայի և Նոր Զելանդիայի դեսպաններին՝ հայտարարելով, թե նրանք միջամտում են երկրի դատական գործերին:

Ինչպես նույն օրը հաղորդել Է Anadolu գործակալությունը, նրանք կանչվել են Թուրքիայի ԱԳՆ՝ իրավապաշտպան Օսման Քավալայի նկատմամբ դատավարության առիթով համատեղ հայտարարության առանչությամբ: Հոկտեմբերի 23-ին Թուրքիայի նախագահը հայտարարել Է, որ արտգործնախարարությանը հանձնարարել Է անընդունելի անձինք հայտարարել 10 երկրների դեսպաններին, որոնք հայտարարություն են արել Քավալայի նկատմամբ դատավարության առիթով:

Թուրքիայում ԱՄՆ-ի և Կանադայի դիվանագիտական ներկայացուցչություններն իրենց հերթին հայտարարել են տվյալ երկրի օրենքներն ու որոշումները հարգելու և այդ պետության ներքին գործերին չմիջամտելու մտադրություների մասին: Դեսպանությունները նշել են, որ «մնում են հանձնառու Վիեննայի կոնվենցիայի 41-րդ հոդվածին դիվանագիտական հարաբերությունների մասին»: Ինչպես հայտնել Է Anadolu գործակալությունը, վկայակոչելով նախագահի վարչակազմի աղբյուրներ, Էրդողանը ողջունել Է այդ հայտարարությունները, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 25%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    16 C°
     
    20°  10° 
    30.03.2024
    20°  10° 
    31.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: