ԵՐԵՎԱՆ 12 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Թուրքիան խոչընդոտ չի տեսնի Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու հարցում, եթե Հայաստանը լուծի իր խնդիրները Ադրբեջանի հետ․ Էրդողան

Reuters

Թուրքիան խոչընդոտ չի տեսնի Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցում, եթե Հայաստանը լուծի իր խնդիրները Ադրբեջանի հետ, երեքշաբթի հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը, փոխանցում է ՏԱՍՍ գործակալությունը: 

«Հարատև խաղաղության նախադրյալներն այժմ առավել, քան երբևէ, բարենպաստ են։ Այս հարցում Հայաստանը պետք է անկեղծ կամք ցուցաբերի՝ Ադրբեջանի հետ իր խնդիրները կարգավորելու ուղղությամբ։ Եթե Հայաստանը կատարի այդ քայլը, Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորման հարցում ոչ մի խոչընդոտ չի լինի», - հայտարարել է Էրդողանը։

Նա նշել է, որ ենթակառուցվածքների հետ կապված ծրագրերը, «որոնք ԼՂ տարածքում իրականացվում են Թուրքիայի մասնակցությամբ, ավտոմոբիլային մայրուղիների, երկաթուղիների կառուցումը» տարածաշրջանի բոլոր երկրների համար ձեռնտու տնտեսական ու առևտրային հնարավորություններ կստեղծեն։

«Դրանից կշահեն Ադրբեջանի բոլոր հարևանները՝ ներառյալ Իրանը, Վրաստանը և Հայաստանը», - ասել է Էրդողանը։ 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 58%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    12 C°
     
    27°  15° 
    20.04.2024
    26°  17° 
    21.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: