ԵՐԵՎԱՆ 24 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Անդրկովկասում կապերի ապաշրջափակման շուրջ բանակցությունների օպտիմալ ձևաչափը եռակողմ աշխատանքային խումբն է. Զախարովա

mid.ru

Անդրկովկասում տրանսպորտային ահղորդակցությունների ապաշրջափակման շուրջ բանակցությունների օպտիմալ ձևաչափը եռակողմ աշխատանքային խումբն է՝ ՌԴ, ՀՀ և Ադրբեջանի փոխվարչապետերի համանախագահությամբ։ Այս մասին ամենշաբաթյա ճեպազրույցների ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ խոսելով «Զանգեզուրի միջանցքի» հետ կապված Երևանի և Բաքվի միջև տարաձայնությունների առնչությամբ Մոսկվայի դիրքորոշման մասին, հաղորդում է News.am։

Նրա խոսքով՝ այդ ձևաչափով արդեն 8 նիստ է կայացել, և բոլոր կողմերը բարձր են գնահատել աշխատանքային խմբի գործունեությունը։ «Մենք ճիշտ ենք համարում հավատարիմ մնալ հայտարարություններին և քայլերին, որոնք նպաստում են Անդրկովկասում տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման հարցով եռակողմ համաձայնությունների իրականացմանը»,-նշել է Զախարովան։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 14%
    Քամի՝ 2,57 կմ/ժ
    24 C°
     
    25°  14° 
    24.04.2024
    28°  15° 
    25.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: