ԵՐԵՎԱՆ 17 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հայաստանին վերաբերող բոլոր որոշումները Թուրքիան ընդունելու է Ադրբեջանի հետ միասին․ Չավուշօղլու

Umit Bektas / Reuters

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն թուրքական «CNNTürk»-ի ուղիղ եթերում անդրադարձել է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցին: Այս մասին գրում է Ermenihaber-ը։

Նա մասնավորապես նշել է. «Այս հարցերում (Հայաստանի վերաբերյալ) Ադրբեջանի հետ միասին խորհրդակցում ենք: Հայաստանից էլ շատ դրական ուղերձներ են գալիս: Մենք ասել ենք, որ նույն կերպ կպատասխանենք այն դրական քայլերին, որոնք Հայաստանը կանի»:

Չավուշօղլուի խոսքով՝ Թուրքիան Ադրբեջանի հետ քննարկում է, թե միասին ինչ քայլեր կարող են անել:

Թուրքիայի ԱԳ նախարարը, կրկնելով, թե «Հայաստանը որևէ դրական արձագանք չի տվել Ադրբեջանի՝ խաղաղության պայմանագիր կնքելու կոչին», ընդգծել է, որ Թուրքիան իր բոլոր որոշումներն ընդունելու է Ադրբեջանի հետ միասին:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 52%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    17 C°
     
    26°  16° 
    21.04.2024
    24°  14° 
    22.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: