ԵՐԵՎԱՆ 26 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Էրդողանն ու Ալիևը փորձում են ամեն գնով հասնել իրենց համար ցանկալի վերջնական արդյունքի

Թուրքիայի նախագահն, Ադրբեջանի կողմից օկուպացված Վարանդայում օրերս Ալիևի հետ կայացած համատեղ մամուլի ասուլիսին անդրադառնալով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը, կրկին դիմեց իր երկրի կողմից մշտապես առաջ քաշվող նախապայմանային քաղաքականությանը: Վերջինս հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը կրկին  կապեց հայ-ադրբեջանական սահմանների փոխադարձ ճանաչման և որոշման հետ:  Այլ կերպ ասած` այդ կարգավորումը պայմանավորեց նրանով, որ Հայաստանը Արցախը պետք է ճանաչի որպես Ադրբեջանի մաս:

Թուրքիայի՝ տարիներ ի վեր հարկադրանքի վրա հիմնված քաղաքականությունն ինչպես երևում է չի փոխվել, սակայն հետաքրքրականը այն է, որ Էրդողանի այս վերջին շրջանի հայտարարություններից տպավորություն է ստեղծվում, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմամբ խնդրողի և «դուռը թակողի» դերում Հայաստանն է հանդես գալիս, իսկ Թուրքիան թելադրողի դիրքերում կանգնած այդ նպատակին հասնելու համար իր հին նախապայմաններն է կրկին առաջ քաշում, դրա հետ մեկտեղ ներկայիս ստեղծված իրավիճակով պայմանավորված ավելացնում է նաև նորը, այն է՝ այսպես կոչված  «Զանգեզուրի միջանցքի» տրամադրումը: Այսինքն՝ հին նախապայմանները պահպանելով, Էրդողանի քաղաքական ախորժակը գնալով էլ ավելի  է մեծանում, որը տեղավորվում է «մեկ անգամ զիջում տեսնելով, էլ ավելի շատ զիջումներ է պահանջում» տրամաբանության ներքո:

Փաստացի ներկայումս ապրում ենք այն իրականությունում, որ  չհանդիպելով որևէ լուրջ հակազդեցության Հայաստանի կողմից՝ Ադրբեջանն ու Թուրքիան քայլ առ քայլ փորձում են առավելագույն օգուտներ քաղել ստեղծված իրավիճակից և հասնել իրենց համար ցանկալի վերջնական արդյունքի: Իսկ այդ վերջնական արդյունքն է Հայաստանի կողմից Արցախի ամբողջական հանձնումը Ադրբեջանին և այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» տրամադրումը: Չնայած նրան, որ Ալիևը պատերազմից հետո բազմիցս է նշել, որ Արցախի հարց այլևս գոյություն չունի և պարբերաբար հիշատակում է  «Զանգեզուրի միջանցքի» մասին, այնուամենայնիվ, փաստը մնում է այն, որ վերջինս Արցախում չունի հայկական վերահսկողության ներքո գտնվող տարածքներում որևէ բան ձեռնարկելու, իսկ Սյունիքում ամբողջովին ազատ գործելու իրավասություն, ինչն էլ ձեռնտու չէ ո'չ իր, ո'չ էլ Թուրքիայի համար: Այդ իսկ պատճառով վերջիններս փորձում են ամեն գնով անել հնարավորը հասնելու հարցի վերջնական կարգավորման, այն է` իրենց համար բաղձալի տարբերակի վերաբերյալ նոր փաստաթղթի մշակման ու ստորագրման` այն էլ բավականին սեղմ ժամկետներում:

Հետաքրքրականն այն է, որ այս ամենի ֆոնին Էրդողանը վերջին շրջանում պարբերաբար հիշատակում է նաև Հայաստանի կողմից «դրական ազդակներ» ստանալու մասին: Այսպիսի նախապայմանների առկայության պարագայում ի՞նչ դրական ազդակների մասին է խոսք գնում՝ ՀՀ իշխանությունների կողմից խաղաղության դարաշրջան բացելու վերաբերյալ արած հայտարարությունների՞, թե՞ կան այլ նրբություններ կամ պայմանավորվածություններ, որոնց մասին մեր հասարակությունը տեղեկացված չէ: Սրանք հարցեր են, որոնց պատասխանները դեռևս հայտնի չեն:  

Այս ամենում հայտնի է միայն այն, որ Էրդողանն ու Ալիևն իրենց հայտարարությունների վերաբերյալ ստանալով «դրական ազդակներ» Հայաստանի կողմից և չստանալով որևէ լուրջ հակազդեցություն, պարբերաբար սահմանելու են նորանոր ցանկություններ և ցանկացած եղանակով ձգտելու են հասնել դրանց...


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 14%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    26 C°
     
    29°  17° 
    26.04.2024
    29°  17° 
    27.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: