ԵՐԵՎԱՆ 16 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Վարչապետի և արտախորհրդարանական քաղաքական ուժերի ղեկավարների մասնակցությամբ տեղի է ունեցել խորհրդակցական ժողովի հերթական նիստը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է արտախորհրդարանական քաղաքական ուժերի հետ համագործակցության խորհրդակցական ժողովի հերթական նիստին:

Նիստին ներկա են գտնվել «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը, «Ազատական կուսակցության առաջնորդ Սամվել Բաբայանը, «Ալյանս» առաջադիմական ցենտրիստական կուսակցության ներկայացուցիչ Տիգրան Արզաքանցյանը, «Արդար Հայաստան» կուսակցության ղեկավար Նորայր Նորիկյանը, «Ինքնիշխան Հայաստան» կուսակցության ղեկավար Դավիթ Սանասարյանը, Հայաստանի եվրոպական կուսակցության ղեկավար Տիգրան Խզմալյանը, Հայաստանի Քրիստոնեա-ժողովրդավարական կուսակցության նախագահ Լևոն Շիրինյանը, «Միասնական հայրենիք» կուսակցության նախագահ Մհեր Տերտերյանը, Պահպանողական կուսակցության ղեկավար Միքայել Հայրապետյանը, Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցության Հայաստանի վարչության ատենապետ Սեդրակ Աճեմյանը:

Նիկոլ Փաշինյանը ողջունել է ժողովի մասնակիցներին և նշել. «Սա մեր այս ձևաչափի չորրորդ հանդիպումն է, և կարծում եմ, որ այս պահի դրությամբ կարող ենք ասել, որ այն՝ որպես խոսակցության հարթակ, կարևորում ենք: Եվ այն, որ այսօր այստեղ ներկա ենք, թերևս դրա վկայությունն է, և մեր առաջիկա անելիքը թերևս պետք է լինի այս հարթակն ավելի արդյունավետ դարձնելը և իր գործունեությունը կոնկրետ արդյունքներով պսակելը: Ինչքանով դա կհաջողվի՝ մեզնից է կախված: Իհարկե, ոչ մի երաշխիք չկա, բայց մեր նպատակադրումը հենց դա է:

Այս պահի դրությամբ մենք ունենք մի շատ կոնկրետ որոշում, որ այս ֆորմատի երեք ներկայացուցիչներ պիտի ներգրավված լինեն 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովում»,- նշել է վարչապետ Փաշինյանը՝ շեշտելով, որ ներկայումս լուծումներ են փնտրվում՝ դե յուրե այդ հարցը կազմակերպելու համար։ Նիկոլ Փաշինյանը հավելել է, որ քննիչ հանձնաժողովի աշխատաքները կմեկնարկեն միայն նախապատրաստական աշխատանքների իրականացումից հետո:

Այնուհետև նիստի մասնակիցներն անցել են օրակարգային հարցերի քննարկմանը:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 27%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    16 C°
     
    20°  10° 
    30.03.2024
    20°  10° 
    31.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: