ԵՐԵՎԱՆ 19 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Արտեմ Պատապուտյանին հանձնվել է Լիբանանի բարձրագույն շքանշանը

Լիբանանի նախագահ Միշել Աունը «Արզ» շքանշանով է պարգևատրել Նոբելյան մրցանակակիր ամերիկիկաբնակ լիբանանահայ Արտեմ Պատապուտյանին։ Orer.eu-ի հաղորդմամբ, այս մասին հայտնում է մրցանակակրի քույրը՝ Հուրի Պատապուտյանը։

Օրեր առաջ Բեյրութի «Ազդակ»-ը հայտնել էր, որ Լիբանանի նախագահը «Լիբանանեան արժանեաց ոսկեայ շքանշան» է ընծայել Ֆիզիոլոգիայի և բժշկության բնագավառում 2021 թվականի Նոբելյան մրցանակակիր Արտեմ Պատապուտյանին։

«Այս իրադարձությունը հպարտություն է յուրաքանչյուր լիբանանցու համար, ինչպես նաև գնահատական է ձեր գիտական երկարատև հետազոտություններին»,- ասել է Աունը։

Հիշեցնենք, որ Ֆիզիոլոգիայի և բժշկության բնագավառում 2021 թվականի Նոբելյան մրցանակը համատեղ շնորհվել էր Դևիդ Ջուլիուսին և Արտեմ Պատապուտյանին՝ ջերմաստիճանի և հպման ընկալիչների հայտնաբերման համար:

Պրոֆեսոր Պատապուտյանը ծնվել է 1967թ-ին Բեյրութում:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 36%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    17 C°
     
    27°  16° 
    19.04.2024
    27°  16° 
    20.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: