ԵՐԵՎԱՆ 27 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Եկեք աշխարհում խաղաղություն հաստատենք․ Էրդողանը դիմել է Ադրբեջանին, Ռուսաստանին, Վրաստանին, Իրանին ու Հայաստանին

Reuters

Թուրքիայի նախագահ Ռեբեփ Թայիբ Էրդողանը հայտարարել է, որ Վրաստանը բացասաբար է տրամադրված Հարավկովկասյան տարածաշրջանում «6-ի ձևաչափի» ստեղծմանը, այնինչ այն կյանքի կոչելու պարագայում տարածաշրջանը խաղաղության հարթակի կվերածվի, փոխանցում է Aysor.am։

Էրդողանի խոսքով՝ այժմ բանակցություններ են ընթանում Հարավային Կովկասում «6-ի հարթակի» ձևավորման շուրջ։

«Ադրբեջան, Թուրքիա, Ռուսաստան, Իրան, Վրաստան․ եկեք 6-ով համատեղ քայլ անենք և խաղաղություն հաստատենք տարածաշրջանում։ Պարոն Իլհամ Ալիևն արդեն առաջարկ ուղղել է Հայաստանին՝ տարածաշրջանում խաղաղություն հաստատելու վերաբերյալ։ Որոշակիորեն բացասաբար է տրամադրված Վրաստանը, բայց եթե այս բոլոր երկրները դրական մոտեցում ցուցաբերեն, ձևաչափը կստեղծվի, և տարածաշրջանը կվերածվի խաղաղության հարթակի», - ասել է Էրդողանը։

Թուրքիայի նախագահի խոսքով՝ իր նշած հարթակի ձևավորումը կնպաստի, որպեսզի Անկարայյի և Երևանի միջև հարաբերությունների զարգացումը դրական հունով ընթանա։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 17%
    Քամի՝ 3,6 կմ/ժ
    27 C°
     
    26°  15° 
    20.04.2024
    26°  16° 
    21.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: