ԵՐԵՎԱՆ 25 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ռոբերտ Քոչարյանի մոտ կորոնավիրուսի նախանշաններ են նկատվել. դատական նիստը հետաձգվեց մեկ շաբաթով

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում այսօր վերսկվել են ԵԴ/0253/01/19 գործով լսումները, փոխանցում է Aysor.am։
 
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը չի մասնակցում դատական նիստին։ Ինչպես տեղեկացրեց պաշտպան Հայկ Ալումյանը, ՀՀ 2-րդ նախագահի հարազատներից մեկի մոտ կորոնավիրուս է հաստատվել։
 
Նա ասաց, որ վերջին մի քանի օրվա ընթացքում Ռոբերտ Քոչարյանը շատ է շփվել այդ մարդու հետ.
 
«Այսօր Ռոբերտ Քոչարյանի մոտ նկատվել են կորոնավիրուսի որոշակի նախանշաններ, և նա թեստ է հանձնել»:
 
Պաշտպանը նաև նշեց, որ եթե, այնուամենայնիվ, դատարանը գտնի, որ Քոչարյանը պետք է ներկայանա, 15 րոպեի ընթացքում նա կներկայանա նիստին։
 
Հենց նիստի ընթացքում Ալումյանը ճշտեց, որ թեստի պատասխանը կլինի այսօր երեկոյան՝ 17․30-18։00 -ի սահմաններում։
 
Դատախազ Գևորգ Բաղդասարյանը պահանջեց, որ պաշտպանը ճշտի, թե կոնկրետ ինչ նախանշաններ են Քոչարյանի մոտ։
 
Պատասխանն ստանալուց հետո դատախազը նշեց, որ այլևս քննարկելու հարց չկա։
 
Դատական նիստը հետաձգվեց մեկ շաբաթով՝ մինչև նոյեմբերի 9-ը։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 13%
    Քամի՝ 3,09 կմ/ժ
    25 C°
     
    25°  14° 
    24.04.2024
    28°  15° 
    25.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: