ԵՐԵՎԱՆ 15 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Մենդելեևի անվան միջազգային մրցանակը շնորհվել է ռուսաստանցի ֆիզիկոս Յուրի Հովաննիսյանին

Ֆունդամենտալ գիտությունների բնագավառում նվաճումների համար ՅՈՒՆԵՍԿՕ-ի- Ռուսաստանի Դ. Ի. Մենդելեեւի անվան միջազգային մրցանակը շնորհվել Է ռուսաստանցի գիտնական, ակադեմիկոս Յուրի Հովհաննիսյանին, հաղորդել Է ՄԱԿ-ի Կրթության, գիտության եւ մշակույթի հարցերով կազմակերպությունը: Մրցանակի հանձնման հանդիսավոր արարողությունը կկայանա նոյեմբերի 15-ին Փարիզում ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Բարձր պարգեւն ակադեմիկոս Հովհաննիսյանին Է շնորհվել «ի նշան այն բեկումնային հայտնագործությունների ճանաչման, որոնք ընդլայնում են պարբերական աղյուսակի սահմանները, ինչպես նաեւ գլոբալ մասշտաբով ֆունդամենտալ գիտությունների զարգացման աջակցության գործում նշանակալից ավանդի համար»:

Յուրի Հովհաննիսյանն ատոմի միջուկի փորձարարական ֆիզիկայի, միջուկային ռեակցիաների, սինթեզի հետազոտությունների եւ Մենդելեեւի աղյուսակի նոր տարրերի հատկությունների հետազոտման, լիցքավորված մասնիկների արագացուցիչների ֆիզիկայի եւ տեխնիկայի, նանոտեխնոլոգիաներում արագացված ծանր իոնների օգտագործման բնագավառի մասնագետ Է: Նա նոր գիտական ուղղության՝ ծանր իոնների ֆիզիկայի հիմնադիրներից մեկն Է (Ֆլորովի հետ համատեղ):

Միջուկային ռեակցիաների նոր դասի՝ զանգվածային միջուկների սառը միաձուլման հայտնագործման (1974) հեղինակն Է, որը ներկայումս աշխարհի տարբեր լաբորատորիաներում օգտագործվում Է նոր տարրերի սինթեսզի համար, հայտնագործել Է գերծանր տարրերի սինթեզի ռեակցիաները (1975 – 1978), մասնակցել Է Մենդելեեւի աղյուսակի 104-րդ, 105-րդ եւ 106-րդ տարրերի սինթեզի աշխատանքներին:

Հովհաննիսյանի ղեկավարությամբ 2000-ական թվականներին Միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտում հայտնաբերվել են նոր քիմիական տարրեր՝ 113-րդից մինչեւ 118-րդը ներառյալ:

Այդ գյուտերի շնորհիվ հայտնաբերվել Է գերծանր միջուկների կայունության բնագավառը: 2016 թվականի նոյեմբերի 28-ին Տեսական եւ կիրառական քիմիայի միջազգային միությունը (The International Union of Pure and Applied Chemistry, IUPAC) Մենդելեեւի աղյուսակի 118-րդ տարրին տվել Է օգանեսոն (սիմվոլը՝ Og ) անունն՝ ի պատիվ Յուրի Հովհաննիսյանի:

Նա դարձել Է երկրորդ գիտնականը, ամերիկացի քիմիկոս Գլեն Սիբորգից հետո, որի անվամբ քիմիական տարր Է անանվել կյանքի օրոք: Մրցանակի երկրորդ դափնեկիր Է դարձել պրոֆեսոր Վինչենցո Բալցանին (Բոլոնիայի համալսարան, Իտալիա), իտալացի քիմիկոս, իր գիտական գործունեության համար նա պարգեւների Է արժանացել տարբեր երկրներում, այդ թվում Եվրոպայի գիտությունների ակադեմիայի Լեոնարդո դա Վինչիի մրցանակին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 48%
    Քամի՝ 3,09 կմ/ժ
    15 C°
     
    26°  16° 
    21.04.2024
    24°  15° 
    22.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: