ԵՐԵՎԱՆ 23 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ռուս խաղաղապահների աջակցությամբ Մարտակերտի շրջանում նոր մանկապարտեզ կբացվի

Արցախում տեղակայված ռուս խաղաղապահները բարերարների հետ համատեղ 40 երեխայի համար նախատեսված նոր մանկապարտեզկբացեն ԱՀ Մարտակերտի շրջանի Նոր Ղազանչիև Կիչանգյուղերի երեխաների համար։

«Համակարգող խորհրդի հետ համատեղ, որին անդամակցում է նաև «Մերսի» բարեգործական կազմակերպությունը, խաղաղապահները ժամանել են Կիչան, որտեղ համայնքապետարանը տարածք է տրամադրել մանկապարտեզի համար․․․Մանկապարտեզում նախատեսվում է երկու խմբի համար պայմաններ ստեղծել։ Ավագ խմբում կլինեն 5 տարեկան երեխաները, իսկ կրտսեր խմբում՝ մինչև 4 տարեկանները։ Շենքի զննությունից հետո որոշվել է 8 սենյակ առանձնացնել այդ երկու խմբերի սպասարկման համար»,-ասել է Հումանիտար արձագանքման կենտրոնի ղեկավար Ռուսլան Իվանովը, հայտնում է PanArmenian-ը՝ հղում կատարելով ՌԴ ՊՆ մամուլի ծառայությանը: 

Նշվում է, որ դա թույլ կտա նաև նոր աշխատատեղեր բացել տեղաբնակների համար։

Մանկապարտեզը որոշվել է բացել գյուղապետարանի նախկին շենքում։

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 31%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    22 C°
     
    26°  16° 
    21.04.2024
    25°  14° 
    22.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: