ԵՐԵՎԱՆ 9 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Արսեն Հարությունյանը՝ աշխարհի Մ23 չեմպիոն

Աշխարհի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի չեմպիոն Արսեն Հարությունյանը նվաճեց Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի մինչև 23 տարեկանների աշխարհի առաջնության չեմպիոնի կոչումը, հայտնում է News.am:

61 կգ քաշայինների եզրափակիչում Հարությունյանը մրցեց ռուսաստանցի Արթուր Չեբորդաևի հետ և գերլարված պայքարում հաղթեց 11:7 հաշվով:

Արսեն Հարությունյանը պայքարը սկսել էր որակավորման փուլից, որտեղ 11:1 հաշվով հաղթել էր հունգարացի Գամզաթգաջի Խալիդովին: 1/8 եզրափակիչում հայ ըմբիշը 6:0 հաշվով առավելության էր հասել գերմանացի Նիկո Մեգերլեին, իսկ քառորդ եզրափակիչում ոչ մի շանս չէր տվել Մեծ Բրիտանիայի ներկայացուցիչ Մուհամմադ Մոկաևին (10:0): Կիսաեզրափակիչում Հայաստանի առաջատար ըմբիշը 5:0 հաշվով վստահ հաղթանակ էր տարել Ղազախստանի ներկայացուցիչ Ասիլ Աիտակունիի նկատմամբ:

 

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 37%
    Քամի՝ 0 կմ/ժ
    11 C°
     
    16°   
    29.03.2024
    20°   
    30.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: