ԵՐԵՎԱՆ 18 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ԱԳ նախարարը հրաժեշտի հանդիպում է ունեցել ՀՀ-ում ՄԱԿ-ի մշտական համակարգողի հետ

Նոյեմբերի 8-ին ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստանում իր առաքելությունն ավարտող ՀՀ-ում ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփին: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից: 

Նախարար Միրզոյանը շնորհակալություն է հայտնել Շոմբի Շարփին Հայաստանում իր առաքելությունն իրականացնելու ժամանակահատվածում ծավալած աշխատանքների համար և հաջողություններ մաղթել նրա հետագա գործունեության մեջ:

Հանդիպման ընթացքում ՀՀ ԱԳ նախարարը բարձր է գնահատել ՄԱԿ-ի և ՄԱԿ-ի մասնագիտացված մարմինների աջակցությունը Հայաստանին, այդ թվում՝ ժողովրդավարական բարեփոխումների և կայուն զարգացմանն ուղղված ջանքերի համատեքստում։

Անդրադարձ է կատարվել կորոնավիրուսային համավարակի դեմ պայքարի շրջանակներում համագործակցությանը։

Քննարկվել են 44-օրյա պատերազմի հետևանքով Արցախի տուժած բնակչությանն օգնություն տրամադրելուն ուղղված ջանքերը: Այդ համատեքստում նախարար Միրզոյանը կարևորել է միջազգային կազմակերպությունների, այդ թվում՝ ՄԱԿ-ի մասնագիտացված մարմիների՝ Արցախ անխոչընդոտ մուտքն ապահովելու անհրաժեշտությունը:

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 37%
    Քամի՝ 3,09 կմ/ժ
    18 C°
     
    29°  17° 
    27.04.2024
    29°  16° 
    28.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: