ԵՐԵՎԱՆ 18 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Լավրովը Սուրբ Աթոռի քարտուղարի հետ քննարկել է ԼՂ-ում իրավիճակը

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, Սուրբ Աթոռի Պետությունների հետ հարաբերությունների հարցերով քարտուղար Փոլ Ռիչարդ Գալագերի հետ բանակցությունների արդյունքներով համատեղ ասուլիսում, ի թիվս այլ հարցերի անդրադարձել է նաև Հարավային Կովկասին: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ՌԴ ԱԳՆ կայքը, Լավրովը նշել է, որ քննարկվել է իրավիճակն աշխարհի տարբեր տարածաշրջաններում, որտեղ նկատվում են ճգնաժամային գործընթացներ:

«Մենք մանրամասնորեն խոսել ենք այն ջանքերի մասին, որոնք Ռուսաստանի Դաշնությունը ձեռնարկում է Լեռնային Ղարաբաղում հրադադարը պահպանելու և գործընթացներ կազմակերպելու համար, որոնք պետք է ամրապնդեն վստահությունը և պայմաններ ստեղծեն Հարավային Կովկասում լիարժեք տնտեսական և այլ համագործակցության համար»,- ասել է Լավրովը։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 42%
    Քամի՝ 3,6 կմ/ժ
    18 C°
     
    29°  17° 
    27.04.2024
    29°  16° 
    28.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: