ԵՐԵՎԱՆ 30 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 406.14 դրամ +0,14 EUR - 415.64 դրամ +0,64 RUB - 6.71 դրամ +0,71 GBP - 493.05 դրամ +0,05
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Կարևորում ենք համանախագահների՝ տարածաշրջան այցելելու պրակտիկան հնարավորինս արագ վերականգնելու հարցը․ Զախարովա

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ պատասխանել է Արցախյան հիմնախնդրի շրջանակում ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքի վերաբերյալ հարցին, փոխանցում է Aysor.am:

«ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ձևաչափը միջազգային լայն աջակցություն ունի, ինչպես նշված է ՌԴ ԱԳՆ-ի՝ ընթացիկ տարվա նոյեմբերի 9-ի հայտարարությունում: Կարևոր ենք համարում եռյակի ձևաչափով շարունակել ջանքերը նախևառաջ տարածաշրջանի առջև ծառացած սոցիալ-տնտեսական և մարդասիրական խնդիրների լուծման համատեքստում»,-ասել է Զախարովան՝ հիշեցնելով, որ սեպտեմբերի 24-ին ԵԱՀԿ ՄԽ հովանու ներքո Նյու Յորքում, ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի շրջանակում, կայացել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը։

Ըստ Զախարովայի՝ այժմ եռյակը նախապատրաստվում է կոնտակների՝ մի շարք եվրոպական մայրաքաղաքներում:

«Մենք կարևոր ենք համարում հնարավորինս արագ վերականգնել եռյակի՝  տարածաշրջան այցելելու պրակտիկան»,- եզրափակել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան
Ամպամած
Խոնավություն՝ 29%
Քամի՝ 2,06 կմ/ժ
30 C°
 
34°  21° 
09.08.2022
35°  21° 
10.08.2022
Հարցում

Կկարողանա՞ն արդյոք Ռուսաստանն ու Ուկրաինան մոտ ապագայում ճանապարհ հարթել դեպի խաղաղություն: