ԵՐԵՎԱՆ 21 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները հանդիպել են ՄԽ համանախագահների հովանու ներքո. Ֆրանսիայի ԱԳՆ-ն մանրամասներ է հայտնում

 Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարությունը մանրամասներ է հայտնել Փարիզում Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հանդիպման վերաբերյալ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Ֆրանսիայի ԱԳՆ տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան Իվ Լը Դրիանը նախ առանձին հանդիպումներ է ունեցել  Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հետ, որոնք Փարիզ են ժամանել ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր ասամբլեային մասնակցելու համար:

Առանձին հանդիպումներից հետո Ֆրանսիայի ԱԳ նախարարը բացել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի, ամերիկացի և ռուս համանախագահների հովանու ներքո:

Նշվում է, որ հանդիպման ընթացքում Ժան Իվ Լը Դրիանը վերահաստատել է Ֆրանսիայի ցանկությունը ամրապնդելու կողմերի միջև երկխոսությունը, որը կարող է նպաստել Հարավային Կովկասում կայուն խաղաղությանը՝ ի շահ տարածաշրջանի բնակչության:  Այդ նպատակին հասնելու համար նա վերահաստատել է Ֆրանսիայի վճռականությունը շարունակելու ակտիվ գործունեությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում:

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 30%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    21 C°
     
    26°  16° 
    21.04.2024
    25°  14° 
    22.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: