ԵՐԵՎԱՆ 16 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Համանախագահներն ընդգծում են բորբոքիչ հռետորաբանությունից և սադրիչ գործողություններից խուսափելու կարևորությունը. հայտարարություն

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները՝ Էնդրյու Շոֆեր (ԱՄՆ), Իգոր Խովաև (ՌԴ), Բրիս Ռոքֆոյ (Ֆրանսիա) հանդես են եկել հետևյալ հայտարարությամբ.

«Համանախագահները նոյեմբերի 10-ին Փարիզում առանձին հանդիպումներ են անցկացրել Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի և Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ։ Համանախագահները երկու արտգործնախարարներին ընդունել են համատեղ հանդիպման ժամանակ, որը բացել է Ֆրանսիայի արտգործնախարար Ժան Իվ Լը Դրիանը։  ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը նույնպես մասնակցել է հանդիպումներին:

Համանախագահները և արտգործնախարարները շարունակել են Նյու Յորքում մեկնարկած քննարկումները մի շարք հնարավոր ապաէսկալացիոն միջոցառումների և գործընթացի հետագա քայլերի վերաբերյալ, ներառյալ այս ձևաչափով ապագա հանդիպումները և համանախագահների առաջարկած այցը տարածաշրջան։ Համանախագահները և նախարարները քննարկել են նաև նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորությունների կատարման ընթացքը։

Համանախագահները վերահաստատել են հումանիտար հարցերում առաջընթացի հասնելու կարևորությունը, ներառյալ, ի թիվս այլոց, կալանավորվածների, ականազերծման, անհայտ կորածների, տեղահանվածների կամավոր վերադարձի և պատմական ու մշակութային վայրերի պաշտպանության հարցերը, և կողմերին կոչ են արել ապահովել միջազգային մարդասիրական կազմակերպությունների անխոչընդոտ մուտքը:

Համանախագահները նաև ընդգծել են բորբոքիչ հռետորաբանությունից և սադրիչ գործողություններից խուսափելու կարևորությունը։

Համանախագահները նոյեմբերի 10-ին և 11-ին հանդիպել են Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարության և Ելիսեյան պալատի ներկայացուցիչների հետ՝ քննարկելու նրանց ընթացիկ ջանքերը՝ օգնելու կողմերին համապարփակ լուծումներ գտնել Լեռնային Ղարաբաղի հակամարտությանն առնչվող կամ դրանից բխող մնացած բոլոր հարցերի շուրջ՝ իրենց մանդատի շրջանակներում»:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 23%
    Քամի՝ 2,57 կմ/ժ
    16 C°
     
    28°  15° 
    25.04.2024
    29°  17° 
    26.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: