ԵՐԵՎԱՆ 5 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ուկրաինայի հայերը Երևանի կենտրոնում սքեյթ պարկ կբացեն

Նոյեմբերի 15-ին Երևանում կբացվի առաջին սքեյթ-պարկը։ Օղակաձև զբոսայգում կառուցվել է նոր ու ժամանակակից հանրային սքեյթ-պարկ։ Այն մայրաքաղաքին ու նրա բնակիչներին է նվիրել Ուկրաինայի հայերի միությունը, փոխանցում է Panorama.am-ը: 

Երիտասարդներն այլևս ստիպված չեն լինի Հայաստանում հարմար վայր փնտրել՝ սքեյթ վարելու համար:

Կազմակերպիչների փոխանցմամբ, սքեյթ-պարկի բացումը տեղի կունենա Նոյեմբերի 15-ին։ Բացմանը ներկա են լինելու Ուկրաինայի հայերի միության նախագահը, Ուկրաինայի Գերագույն ռադայի պատգամավորներ, քաղաքական և հասարակական գործիչներ ինչպես Հայաստանից, այնպես էլ Ուկրաինայից։

Բացման արարողությանը կհաջորդի մեծ համերգ՝ հայտնի ու սիրված երգիչներ Հարութ Փամբուխչյանի, Գարիկի, Սոնայի, Ռեինկարնացիա բենդի մասնակցությամբ։ Համերգի հատուկ հյուրերն են Kazka և Hardkiss ուկրաինական խմբերը։ Միջոցառումը կվարի Գարիկ Պապոյանը։ Մուտքը ազատ է։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 52%
    Քամի՝ 3,6 կմ/ժ
    5 C°
     
    20°   
    30.03.2024
    19°   
    31.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: