ԵՐԵՎԱՆ 9 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Բլինկենը մտահոգություն է հայտնել Ուկրաինայի սահմանի մոտ ռուսական զորքերի տեղաշարժի կապակցությամբ

ԱՄՆ իշխանությունները տվյալներ չունեն Ուկրաինայի սահմանի մոտ Ռուսաստանի Դաշնության հնարավոր մտադրությունների մասին, սակայն մտահոգված են ռուսական զորքերի տեղաշարժով:  «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը:

«Մենք լրջորեն անհանգստացած ենք Ուկրաինայի սահմանի մոտ նկատվող անկանոն տեղաշարժերով: Ես չեմ կարող խոսել Ռուսաստանի մտադրությունների մասին, մենք դրանք չգիտենք: Սակայն, մենք գիտենք, որ նախկինում ռուսական զորքերը սադրանքներ են իրականացրել Ուկրաինայի հետ սահմանին, իսկ հետո ներխուժել »,-ասել է Բլինկենը:

Ինչպես ընդգծել է նա, 2014 թվականի իրադարձությունների կրկնությունը «մեծ սխալ» կլինի Ռուսաստանի կողմից։

«Ես չեմ կարող ձեզ ասել, թե ինչ է ծրագրում ՌԴ նախագահը, բայց մենք մեր մտահոգությունն ենք հայտնում ներկա իրավիճակի վերաբերյալ, քանի որ հիշում ենք, թե ինչի է դա հանգեցրել անցյալում», - հավելել է Բլինկենը։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 87%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    9 C°
     
    26°  16° 
    21.04.2024
    24°  14° 
    22.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: