ԵՐԵՎԱՆ 7 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ուկրաինան Թուրքիայից կգնի «Բայրաքթար» անօդաչուների նոր խմբաքանակ

Ուկրաինայի պաշտպանության նախարարությունը հաջորդ տարի Թուրքիայից ձեռք կբերի «Բայրաքթար» անօդաչու սարքերի նոր խմբաքանակ՝ Ուկրաինայի զինված ուժերի կարիքների համար։ ՌԲԿ-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է պաշտպանության նախարար Ալեքսեյ Ռեզնիկովը:

«Մեր թուրք գործընկերները հրապարակայնորեն հայտարարել են, որ վերցնում են ուկրաինական շարժիչներ՝ «Բայրաքթար»-ը վերազինելու համար: Մենք նախատեսում ենք լրացուցիչ խմբաքանակ գնել հաջորդ տարի: Բայց դա կլինի ուկրաինական «Բայրաքթար», ընդգծում եմ: Այսինքն՝ արտադրված Թուրքիայում, բայց դրանք կլինեն ուկրաինական և կծառայեն Ուկրաինայի զինված ուժերում»,- ասել է Ռեզնիկովը:

Կիևն առաջին անգամ Թուրքիայից «Բայրաքթար» անօդաչու սարքեր է գնել 2019 թվականին։ Պյոտր Պորոշենկոն, որն այն ժամանակ Ուկրաինայի նախագահն էր, ասել է, որ անօդաչուները համապատասխանում են ՆԱՏՕ-ի չափանիշներին։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 57%
    Քամի՝ 2,57 կմ/ժ
    7 C°
     
    16°   
    29.03.2024
    20°   
    30.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: