ԵՐԵՎԱՆ 26 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների գործունեությունը կկենտրոնանա հումանիտար խնդիրների լուծման վրա. Լավրով

Пресс-служба МИД РФ/РИА «Новости»

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը նոյեմբերի 12-ին Ֆրանսիա կատարած այցին հաջորդած իր ելույթում և լրատվամիջոցների հարցերին պատասխանելիս ասել է, որ շոշափվել է նաև Արցախի խնդրի կարգավորման թեման։ Նրա խոսքերը մեջբերված են նոյեմբերի 13-ին Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության պաշտոնական կայքէջում, փոխանցում է Panorama.am-ը: 

«Լեռնային Ղարաբաղի կարգավորման թեմային անդրադարձել ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների՝ Ռուսաստանի, Ֆրանսիայի և ԱՄՆ-ի գործունեության համատեքստում։ Մի քանի օր առաջ երեք համանախագահները Փարիզում հանդիպել են Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ։

Բոլորն աջակցել են 2020 թվականի նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ձեռք բերված համաձայնությանը։

Մենք արձանագրել ենք առաջընթաց ռուսական խաղաղապահ կոնտինգենտի գործունեության, մի շարք հումանիտար խնդիրների լուծման գործում, նախանշել մի շարք ոլորտներ, որտեղ պետք է ավելին անել: Այս իմաստով, համանախագահների գործունեությունը շուտով կենտրոնանալու է հումանիտար խնդիրների լուծման վրա, պայմաններ ստեղծելու տարածաշրջանի հայ և ադրբեջանական համայնքների միջև վստահության մթնոլորտ ստեղծելուն, ամենօրյա հարցերը կառուցողական փոխզիջումների ոգով լուծելու համար»,- ասել է ՌԴ արտգործնախարարը։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 18%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    26 C°
     
    27°  16° 
    19.04.2024
    27°  16° 
    20.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: