ԵՐԵՎԱՆ 11 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

«Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները բոյկոտեցին ԱԺ աշխատանքները

Panorama.am

«Շարունակաբար և հատկապես վերջին օրերի սահմանային լարվածությունից հետո ընդդիմությունը փորձել է օգտվելով իր սահմանադրական իրավունքներից՝ ԱԺ օրակարգ բերել  և արտահերթ քննարկման հարց դարձնել հայ ժողովրդի կենսական շահերի ոտնահարման փաստերը»,-ԱԺ այսօրվա նիստի մեկնարկին հայտնեց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը, փոխանցում է Panorama.am:

Նա հայտնեց, որ ընդդիմությունը կառավարությունից պահանջում էր բացատրություններ և հանրությանը լիարժեք տեղեկություններ տալ, քանի որ այս ամենը կառավարության բացթողումների և օրենսդիրի պատշաճ վերահսկողության բացակայության պատճառով է, սակայն քաղաքական մեծամասնությունը չարաշահելով իր լիազորություններն ապօրինաբար խոչընդոտել է այդ նախաձեռնությանը:

«Ավելին՝ իրավական ամենաթողության պայմաններում  կրկնակի կալանավորվեց այս պահանջին միացած Սյունքի պատգամավոր Արթուր Սարգսյանը: Դատապարտելով այս իրավական բեսպրեդելը և ի նշան բողոքի «Հայաստան» խմբակցությունը չի մասնակցելու ԱԺ հերթական նիստերի աշխատանքներին»,-հայտարարեց Օհանյանը

«Պատիվ ունեմ»  խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը հայտնեց ,որ խորհրդարանկան ընդդիմությունը պահանջել էր արտահերթ նիստ, որպեսզի ստանան սահմանին կատարվողի բացատրությունները, որը իշխանական մեծամասնությունը մերժել է:

Նկատելով, որ ստեղծված իրավիճակում ԱԺ օրակարգում սնդիկի վերաբերյալ օրենքի բովանդակությամբ հարցեր են՝ Մամիջանյանը հայտարարեց. ««Պատիվ ունեմ» խմբակցությունը կվերադառնա ԱԺ դահլիճ, եթե մեր երկրի առաջ ծառացած խնդիրենը քննարկվեն ըստ կարևորության և օրհասական վտանգի, իսկ ձեր սնդիկ-փարթիներին մենք մասնակցելու ցանկություն չունենք»:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 35%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    11 C°
     
    16°   
    29.03.2024
    20°   
    30.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: