ԵՐԵՎԱՆ 12 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Վերջին լարվածությունն ընդգծում է ԼՂ խնդրի համապարփակ և կայուն կարգավորման անհրաժեշտությունը. Բլինկեն

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը խոր մտահոգություն է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև ինտենսիվ բախումներից ստացված տեղեկությունների վերաբերյալ, փոխանցում է Panorama.am։

Հայտարարությունը հրապարակված է ԱՄՆ պետքարտուղարության էջում։ 

«Մենք կողմերին կոչ ենք անում անհապաղ կոնկրետ քայլեր ձեռնարկել լարվածությունը նվազեցնելու և հետագա սրացումից խուսափելու համար։

Մենք նաև կոչ ենք անում կողմերին ուղղակի և կառուցողական կերպով ներգրավվել բոլոր չլուծված խնդիրների լուծման գործում, այդ թվում սահմանագծման։

Ինչպես նշված է Մինսկի խմբի համանախագահների նոյեմբերի 15-ին տարածած հայտարարության մեջ, Հայաստանի և Ադրբեջանի միջև լարվածության վերջին աճն ընդգծում է Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը կամ դրանից բխող մնացած հարցերի բանակցությունների միջոցով համապարփակ և կայուն կարգավորման անհրաժեշտությունը»։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 41%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    13 C°
     
    29°  17° 
    26.04.2024
    28°  17° 
    27.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: