ԵՐԵՎԱՆ
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 28 398,99 դրամ ԱՐԾԱԹ - 373,13 դրամ ՊԼԱՏԻՆ - 15 768,6 դրամ

ԵԱՀԿ գործող նախագահը ողջունել է Մոսկվայի ջանքերն՝ ուղղված Հայաստանի և Ադրբեջանի միջև սրված հակամարտության կարգավորմանը

© РИА Новости / POOL

ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեդիայի ԱԳ նախարար Անն Լինդեն ողջունել է Մոսկվայի ջանքերն՝ ուղղված Հայաստանի և Ադրբեջանի միջև սրված հակամարտության կարգավորմանը: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։

«Մենք խոսելու ենք նաև այն մասին, ինչպես կարող ենք միասին աշխատել կառուցողական լուծումների ուղղությամբ՝ տարածաշրջանային հակամարտությունները կարգավորելու համար, ինչպիսին, օրինակ, Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունն է: Ողջունում ենք ռուսական ջանքերը հրադադարի հասնելու և խաղաղության պայմանագիր ստորագրելուն հասնելու գործում»,- ասել է նա՝  ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպմանը: 

Նրա խոսքով՝ ԵԱՀԿ-ն ներգրավված է հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման գործում և սերտորեն համագործակցում է Մոսկվայի հետ։

«Մենք փորձում ենք օգտագործել մեր բոլոր գործիքները, որոնք մեզ հասանելի են այս հակամարտությունը կարգավորելու համար: Սա այն է, որի վրա մենք շատ սերտորեն աշխատում ենք Ռուսաստանի հետ: Մենք ունենք երեք համանախագահներ՝ Ռուսաստանը, Միացյալ Նահանգները և Ֆրանսիան, որոնք բոլոր ջանքերը գործադրում են վստահություն ձևավորելու համար և փորձում են ապահովել, որ բոլոր կողմերը հասնեն կայուն համաձայնության»,- ընդգծել է կազմակերպության նախագահը։ 

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան

Խոնավություն՝ %
Քամի՝ կմ/ժ
0 C°
 
16°  27° 
27.01.2022
17°  30° 
28.01.2022
Հարցում

Դուք դրական սպասելիքներ ունե՞ք հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ներկա փուլից։