ԵՐԵՎԱՆ 16 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Բելառուսն իր սահմանների մոտ ՆԱՏՕ-ի ուժերի կուտակումը «պատերազմի նախապատրաստություն» է անվանել

RIA.ru

Բելառուսի պաշտպանության նախարար Վիկտոր Խրենինը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ի ուժերի կուտակումը հանրապետության սահմանների մոտ և Լեհաստանի ռազմական բաղադրիչի ուժեղացումը կարելի է համարել պատերազմի նախապատրաստություն։ Այս մասին հաղորդում է «ՌԻԱ նովոստի»-ն:

«Այս ամենը շատ մտահոգիչ է այն առումով, որ դրանք իրականացվում են համալիր»,-ասել է նախարարը արտասահմանյան հեռուստաալիքին տված հարցազրույցում, որը հրապարակվել է նախարարության YouTube-յան  ալիքում։

«Ինչու՞, մենք սպառնո՞ւմ ենք, ո՛չ: Չնայած նրանք խոսում են ռուսական սպառնալիքի մասին, բայց այդ ամենը ճիշտ չէ, Ռուսաստանը չի պատրաստվում որևէ մեկին սպառնալ, ինչպես մենք՝ գտնվելով Միութենական պետությունում։ Ռուսաստանը մեր ռազմավարական դաշնակիցն է, սրանք մտացածին են՝ սեփական հասարակության առաջ իրենց սպառազինումն արդարացնելու համար»,- ընդգծել է ՊՆ ղեկավարը։

Խրենինը նշեց, որ նման իրավիճակում շատ դժվար է կանխատեսել, թե ինչպես կարող են զարգանալ իրադարձությունները և հավելեց, որ գործընթացների ներկա վիճակը իրեն հիշեցնում է Հայրենական մեծ պատերազմին նախորդած իրադարձությունները։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 23%
    Քամի՝ 2,57 կմ/ժ
    16 C°
     
    28°  15° 
    25.04.2024
    29°  17° 
    26.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: